Դալմայի ջրանցք, ջրանցք Երևանում, սկիզբ է առնում Հրազդան գետի աջ ափից, անցնում ժայռափոր թունելով և դուրս գալիս Դալմայի այգիները։ Երկարությունը՝ 6,5 կմ[2][3]։

Դալմայի ջրանցք
Տեսակջրանցք և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
Վարչատարածքային միավորԵրևան և Արաբկիր
ՎայրԴալմայի այգիներ
Աշխարհագրական
տեղադրություն
Դալմայի այգիներ
Միացնում էՀրազդան
Երկարություն6,5 կմ

Ավանդություն խմբագրել

Երևանի Հյուսեին Ղուլի խանը ժամանակին կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը կատարելու խանի հրամանը՝ ապարդյուն են անցնում։

Այնուհետև վարպետներ են կանչվում Մակվից, Թավրիզից, Սպահանից։ Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով նրանք գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են խցված ակը բանալ՝ դեոմլե անել, քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել։ Դրանից հետո ջուրն առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը։ Ջրանցքի անունը դնում են Դալմա՝ Դեոլմե, որ նշանակում է պեղած, ծակած[4][5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 10 — 992 էջ։
  4. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  5. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  6. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալմայի ջրանցք» հոդվածին։