Չիկագո Քրիսմըս Թրի-ն (Chicago Christmas Tree) Չիկագո քաղաքի պաշտոնական տոնածառն է, այն կոչվում է նաև Դալի Պլազայի տոնածառ։ Այն գտնվում է Միլենիում պարկում։ Պատմությունն ասում է, որ այդ տոնածառը տեղադրվել է Գրանդ պարկում և Դալի պլազայում։

Չիկագոյի տոնածառը Միլենիում պարկում 2015 թվականին

Պատմություն խմբագրել

Չիկագո քաղաքի առաջին պաշտոնական տոնածառը տեղադրվել է 1913 թվականին Գրանդ պարկում՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, քաղաքապետ Քարտեր Հարիսոնի կողմից[1]։ Առաջին տոնածառը 35 ֆուտ (11 մետր) բարձրություն ունեցող եղևնի էր[1]։ 1956 թվականի դեկտեմբերին պաշտոնական տոնածառը դարձյալ տեղադրվեց Գրանդ պարկում՝ Միչիգան պողոտայի վրա, սակայն այն մեկ ամբողջական ծառ չէր։ Տոնածառը պատրաստված էր բազմաթիվ փոքրիկ ծառերից, ուներ 70 ֆուտ (21 մետր) բարձրություն, զարդարված էր 4000 լույսերով և 2000 զարդերով։ 1966 թվականին նախորդող Սուրբ Ծննդից սկսած տոնածառը տեղադրվել է Սիվիք Ցենտր պլազայում, որն այժմ հայտնի է Դալի պլազա անունով։ Եղևնին տեղադրված է եղել Դալի պլազայում բացառությամբ 1981 թվականը[1]։ Քաղաքը շարունակել է օգտագործել բազմաթիվ տոնածառեր։ Իսկ 2008 թվականի տոնածառը բաղկացած է եղել 113 անհատական ծառերից և ուներ 85 ֆուտ (26 մետր) բարձրություն։ 2009 թվականին Դալի Պլազայի տոնածառը նվիրաբերել է մի ընտանիք, որն ապրում է Իլինոյս նահանգի Պալոս Հեյթս քաղաքում[2]։ 2009 թվականին տոնածառի գինը կրճատվել է մոտ կեսով, ծառը կանգնեցվել է, զարդարվել և պահպանվել։ 2010 թվականին առաջին անգամ Դալի Պլազայի տոնածառն ընտրվել է մրցույթի միջոցով[3]։ Մրցույթը սկսվել է 2010 թվականի հուլիսին, սակայն մրցույթի ժամկետը երկարաձգվեց այն բանից հետո, երբ ոչ մի օրիգինալ հայտ չէր ներկայացվել։ Մրցույթի հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքների հիման վրա[4]։ 2015 թվականին Չիկագոյի տոնածառը տեղափոխվել է նոր վայր՝ Միլենիում պարկ[5]։

Նկարագրություն խմբագրել

Չիկագոյի պաշտոնական տոնածառի բարձրությունը փոփոխվում է 35 ֆուտ (11 մետր), 70 ֆուտ (21 մետր), այնուհետև 1913 թվականին 85 ֆուտ (26 մետր)։ 2010 թվականի մրցույթում հաղթած տոնածառը պետք է համապատասխաներ մի շարք նախադրյալների։ Հաղթող ծառը պետք է լիներ առնվազն 55 ոտնաչափ (17 մետր)։ Ծառն օգտագործվում է 2010 թվականին զարդարված 7000 լույսերով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 "Daley Plaza Christmas Tree Արխիվացված 2011-12-01 Wayback Machine", Explore Chicago (official tourism site), accessed դեկտեմբերի 16, 2010.
  2. Tree lighting marks start of holiday season Արխիվացված 2011-06-29 Wayback Machine”, ‘’ABC 7’’, November 25, 2009, accessed դեկտեմբերի 15, 2010.
  3. 3,0 3,1 2010 City of Chicago Christmas Tree Facts Արխիվացված 2010-12-18 Wayback Machine”, (Press release), ‘’Explore Chicago’’ (official tourism site), November 2, 2010, accessed December 15, 2010.
  4. Beazley, Elliot. ”The Spruce is Loose(չաշխատող հղում)”, ‘’NBC 5’’, November 4, 2010, accessed դեկտեմբերի 15, 2010.
  5. «City of Chicago :: Chicago's 102nd Christmas Tree Lighting Ceremony». www.cityofchicago.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.