Ալ-Դալիա

քաղաք
(Վերահղված է Դալիաից)

Ալ-Դալիա (արաբ․՝ الدالية‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ջաբլեի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 13 608 բնակչություն։

Քաղաք
Ալ-Դալիա
արաբ․՝ الدالية‎‎
Կոորդինատներ: 35°21′35″ հս․ լ. 36°5′17″ ավ. ե. / 35.35972° հս․. լ. 36.08806° ավ. ե. / 35.35972; 36.08806
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
ՄինտակաՋաբլեի գավառ
Նահիյաալ-Դալիայի շրջան
ԲԾՄ508 մետր
Բնակչություն4540 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
##Ալ-Դալիա (Սիրիա)
Red pog.png

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ալ-Դալիան գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ Լաթակիա քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք։

ԲնակչությունԽմբագրել

2012 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 13 608 մարդ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սիրիայի մարդահամար, 2004