Դագնևանա, ճանապարհային կայան և ավան Մեծ Հայքում՝ նշանակված Պևտինգերյան քարտեզի Տիգրանակերտ-Արտաշատ ուղեգծի վրա։ Հակոբ Մանանդյանը ներկայացնում է 14-րդ դարի մի ավետարանի հիշատակարանում նշված Դոնևանք գյուղի, իսկ Մակվարտը՝ Դատվան գյուղաքաղաքի հետ։ Դագնևանա Դատվանի տեղում են տեղադրում նաև Է․ Մեյերը և Ջ․ Գարստոնգը՝ այն համապատասխան համարելով հայկական Դուկկամմա քաղաքին։ Սակայն վերջինս հավանաբար գտնվում էր ոչ թե Վանա լճի մոտ, այլ՝ Բարձր Հայքի մոտ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1018 — 992 էջ։