Գրիգոր Աբրահամյան

հայ դերասան
(Վերահղված է Գ. Աբրահամյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Աբրահամյան (հունվարի 17, 1862(1862-01-17)[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1894(1894-09-12)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասան։

Գրիգոր Աբրահամյան
Ծնվել էհունվարի 17, 1862(1862-01-17)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1894(1894-09-12)[1] (32 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց չի ավարտել։ Հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել հայկական ներկայացումներին։ Երբ 1879 թվականին կազմակերպվել է Թիֆլիսի Հայոց թատրոնի մշտական խումբը, խաղացել է այնտեղ, ապա այլ թատերախմբերում։ 1883 թվականից Ա. Սաֆրազյանի, Պայծառ Ֆասուլաճյանի, Փառանձեմի հետ հանդես է եկել Աստրախանում, Անդրկովկասում, Պարսկաստանում։ Կատարած դերերից հիշատակության արժանի են՝ Զիմզիմով («Պեպո»), Օսեփ («Քանդած օջախ»), Ֆրանց («Ավազակներ»), Շեյլոկ («Վենետիկի վաճառականը»), Դոկտոր Շտոկման («Դոկտոր Շտոկման») և այլն։ Մահացել է 1839 թվականին, 34 տարեկանում։ Նրան բնորոշ էր արտահայտիչ դիմախաղը, հստակ առոգանությունը, հոգեբանական հավաստի վերլուծությունը[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=312
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 8։
  3. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 21։
  4. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005։