Գևորգ Օհանյան

հայ բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Սմբատի Օհանյան (ապրիլի 24, 1935(1935-04-24), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2016[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1961 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1971 թվականից։

Գևորգ Օհանյան
Ծնվել էապրիլի 24, 1935(1935-04-24)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2016
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1959)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Գևորգ Օհանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Օհանյանը ծնվել է 1935 թվականի ապրիլի 24-ին, Բաքվում։ 1959 թվականին ավարտել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի (Բաքու) պատմագրական ֆակուլտետը։ Աշխատել է Բաքվում հայերեն հրատարակվող «Կոմունիստ» թերթում և «Գրական Ադրբեջան» հանդեսում։ 1967-1969 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում։ 1969-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեի նախագահի օգնականը, 1971-1978 թվականներին՝ Հայհրատպետկոմի քաղաքական-գեղարվեստական գրականության բաժնի ավագ խմբագիր, 1978 թվականից՝ նույն բաժնի պետ[2]։

Երկեր խմբագրել

  • Կաթիլներ, Բաքու, Ազերնեշր, 1960, 60 էջ։
  • Պարտք, Բաքու, Ազերնեշր, 1966, 58 էջ։
  • Երբ սպասում ես, Երևան, «Հայաստան», 1969, 120 էջ։
  • Սպասումից հետո, Երևան, «Հայաստան», 1972, 103 էջ։
  • Մանկությունից մանկություն, Երևան, «Հայաստան», 1975, 21 էջ։
  • Թափանցիկ դռներ, Երևան, «Հայաստան», 1975, 143 էջ։
  • Հեռացող միջօրե (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 231 էջ[3]։
  • Բերդասար։ Բանաստեղծ։ «Առերեսում»-ԱՆԻ, 2003, 64 էջ[4]։

Թարգմանություններ (ռուսերենից և ադրբեջաներենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գրիբաչև Նիկոլայ, Անտառային հեքիաթ, Երևան, «Հայաստան», 1972, 30 էջ։
  • Լադոնշչիկով Գեորգի, Իմ բարեկամ երեխաներին, Երևան, «Հայաստան», 1973, 23 էջ։
  • Մուստայ Քարիմ, Տարիների հետքերով, Երևան, «Հայաստան», 1974, 72 էջ։
  • Պիշումով Յա., Իմ փողոցը, Երևան, «Հայաստան», 1974, 32 էջ։
  • Վեքիլ Ալի, Հայրենի ճամփաներ, «Սովետական գրող», 1979, 92 էջ։
  • Չինգիզ Ալիօղլի, Կանչ, Երևան, «Սովետական գրող», 1980, 60 էջ։

Մամուլ խմբագրել

  • Գևորգ Օհանյան. Բանաստեղծություններ։ «Գարուն», 1968, № 7։

Գրականություն խմբագրել

  • Лира братства. Поэты Украины об Армении (часть книги переведена Г. Оганяном). Ер., 1983.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վախճանվել է բանաստեղծ Գևորգ Օհանյանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 476-477։
  3. Օհանյան, Գեւորգ Սմբատի (1979). Հեռացող միջօրե. Սովետական գրող.
  4. Օհանյան, Գեւորգ Սմբատի (2003). Բերդասար: Բանաստեղծ. «Առերեսում»-ԱՆԻ. ISBN 9789993088752.