Գևորգ Պետրոսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Գևորգ Վոլոդյայի Պետրոսյան (սեպտեմբերի 4, 1972(1972-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (12 մայիսի, 200923 նոյեմբերի, 2009), ՀՀ ԱԺ պատգամավոր 2018 թվականից (մինչև 2021 թվականի փետրվար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությոնից»)[1]։

Գևորգ Պետրոսյան
 
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1972(1972-09-04) (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

  • 1990-1995 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։
  • 1995-1998 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Ձեռնարկության ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման համար»։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։
  • 1996-2002 թթ. - Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
  • 2002-2005 թթ. - Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ։
  • 1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 2004-2005 թթ. - Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար։
  • 2007 թ. դեկտեմբերից 2008 թ. հուլիս - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ։
  • 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
  • 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. - ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
  • 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[3]։ Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
  • 2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
  • 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
  • 2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ հնչեցնելու համար։
  • 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։
  • 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
  • 2021 թ․ փետրվարի 16-ին լքել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
Նախորդող
Արսեն Համբարձումյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Գևորգ Պետրոսյան

12 մայիսի 2009-23 նոյեմբերի 2009
Հաջորդող
Մխիթար Մնացականյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գևորգ Պետրոսյանը լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը». Ազատություն Ռադիոկայան. 2021 թ․ փետրվարի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  2. Գ. Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին
  3. Գ. Պետրոսյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին