Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Գագիկի Վարդանյան (1996, Գյումրի, Հայաստան - ապրիլի 4, 2016(2016-04-04), Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), զինվորական, շարքային, գնդացրորդ, ապրիլյան պատերազմի մասնակից։

Գևորգ Գագիկի Վարդանյան
1996 - ապրիլի 4, 2016(2016-04-04)
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
Մահվան վայրԹալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Պաշտոնգնդացրորդ
Մարտեր/
պատերազմներ
Ապրիլյան պատերազմ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, Արիության մեդալ (Հայաստան)

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Վարդանյանը ծնվել է 1996 թվականին Գյումրիում[1]։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը։ 18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, եղել է Հրաչ Գալստյանի դասակից։ 2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը[2], որի համար արժանացել է շնորհակալագրի։ 2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի արկի պայթյունից զոհվել են Գևորգ Վարդանյանն ու դասակի հրամանատար Հրաչ Գալստյանը։

Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության» մեդալներով։

Գյումրու թիվ 7 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի անունով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շարքային Վարդանյան Գևորգ Գագիկի». www.operativ.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  2. «Վիրավոր ընկերը հետո պիտի Գեւորգի շիրիմի մոտ շնորհակալություն հայտներ խիզախ հայորդու ծնողներին | ԳԱԼԱ». galatv.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Գյումրիում դասասենյակ բացվեց ի հիշատակ Արցախում զոհված նորօրյա հերոս Գևորգ Վարդանյանի | ԳԱԼԱ». galatv.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել