Գևորգ Սարոյան
Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան, Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ։
Գևորգ եպս. Սարոյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց Գևորգյան հոգևոր ճեմարան Քոնքորդիա քոլեջ (Նյու Յորք) Լիձի համալսարան (Մեծ Բրիտանիա) Օքսֆորդի համալսարան(Մեծ Բրիտանիա) | |
Գիտական աստիճան՝ | Պատմական գիտությունների թեկնածու | |
Գործունեություն՝ | Մասյացոտնի թեմի առաջնորդ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | հուլիսի 28, 1977 (46 տարեկան) | |
Ծննդավայր | Մարմարաշեն, Արարատի մարզ, Հայաստան |
Կենսագրություն խմբագրել
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը՝ Արման) ծնվել է 1977 թ. Մասիս քաղաքում։
Կրթությունը և հոգևոր ծառայությունները խմբագրել
1983-1993 թթ. սովորել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցում։ 1993-1998 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։ 1998-1999 թթ. ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1999 թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի։ 2000 թ. նշանակվել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնի նյութական պատասխանատու։ 2000 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքն ըստ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի» թեմայով։ 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վերանվանվելով Գևորգ աբեղա Սարոյան։ 2002-2003 թթ. սովորել է Ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում։ 2003-2005 թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Լիձի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության և հովվագիտության բակալավրի աստիճան։ 2005-2006 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան։ 2006-2007 թթ. աշխատել է «Գարեգին Ա.» գիտական կենտրոնում որպես փոխտնօրեն։ 2007 թ. նշանակվել է Վազգենյան հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ, իսկ 2008- 2010 թթ. աշխատել է որպես տեսուչ։ 2010 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Երվանդ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և նրա առնչությունները լիբերալ բողոքական դպրոցի հետ»[1] թեմայով։ Նույն թվականին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ։ 2010 թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ։ 2011 թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ 2018 թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։ 2021 թ. հունվարին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշանակվել է նորաստեղծ Մասյացոտն թեմի առաջնորդ։
Աշխատություններ խմբագրել
- Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան[2]
- Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին։ Բ. Խրատներ։ / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան[3]
- Ընդհանուր եկեղեցական պատմություն։ Հ. 1 - Հին եկեղեցի։ / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան[4]
Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ։ Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան[5]
Աստվածաբանություն։ Հիմունքները։ / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան[6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը (1892-1910) և լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները։ (Վարդապետական թեզ)։ / Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2010. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Միջնադարյան հայ արձակի ժանրային համակարգը / Գէորգ եպս. Սարոյեան». koha.etchmiadzinlibrary.am. 2015. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ա. Խրատներ քահանաներին և ժողովրդին։ Բ. Խրատներ։ / Վ. Այգեկցի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան, Շ. քհն. Հայրապետյան». koha.etchmiadzinlibrary.am. 2008. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ընդհանուր եկեղեցական պատմություն։ Հ. 1 - Հին եկեղեցի։ / Ե. վրդ. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. եպս. Սարոյան, Հ. Մելքոնյան; Խմբ., ծնթ.՝ Ա. Գ. Քալաշյան». koha.etchmiadzinlibrary.am. 2013. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ։ Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն / Ե. Տէր-Մինասեանց; Հրատ. պատր.՝ Գ. աբղ. Սարոյան, Հ. սրկ. Ազնավուրյան, Հ. Մելքոնյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. 2009. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Աստվածաբանություն։ Հիմունքները։ / Ա. Մակ-Գրեթ; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան». koha.etchmiadzinlibrary.am. 2009. Վերցված է 20.12.2021-ին.(չաշխատող հղում)