Գևորգ Ղազարյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Ղազարյան (Գևորգ Գառնիկի Ղազարյան, ապրիլի 5, 1988(1988-04-05)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ ֆուտբոլիստ, հարձակվող (խաղում է նաև առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում)։ Համարվում է ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի խաղացողը, սակայն վարձավճարով հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմու» ակումբում, 2022-ից 2023 թվական հանդես է եկել, որպես Արարատ–Արմենիա ակումբի խաղացող։ Նաև հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Գևորգ Ղազարյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գևորգ Գառնիկի Ղազարյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Հասակ 180 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող / կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կիպրոսի Հանրապետություն ԱԷԼ Լիմասոլ
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 - 2011 Հայաստան Փյունիկ 117 (43)
2007 Հայաստան Բանանց 11 (6)
2011 - 2014 Ուկրաինա Մետալուրգ Դոնեցկ 59 (6)
2013 Ղազախստան Շախտյոր (Կարագանդա) 3 (0)
2014 - 2015 Հունաստան Օլիմպիակոս 8 (1)
2015 - 2018 Պորտուգալիա Մարիտիմու 57 (5)
2018 - 2019 Պորտուգալիա Շավիշ 19 (3)
2019 - 2021 Կիպրոսի Հանրապետություն

ԱԷԼ Լիմասոլ

3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.

Արտաքին հղումներ խմբագրել