Գևորգ Եղիազարյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)

Գևորգ Աշոտի Եղիազարյան (հունվարի 21, 1932(1932-01-21)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 1995(1995-01-13), Մոսկվա, Ռուսաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1970), պրոֆեսոր (1971)։ ՌՍՖՍՌ գիտության վաստակավոր գործիչ (1980)։

Գևորգ Եղիազարյան
Ծնվել էհունվարի 21, 1932(1932-01-21)[1]
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 13, 1995(1995-01-13) (62 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971)
ՊարգևներՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Գևորգ Եղիազարյանը ծնվել է 1932 թվականին Դոնի Ռոստով քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը։ 1972-1995 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի արդյունաբերության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1976-1990 թվականներին՝ Հաշվապահական հաշվառման կենտրոնի ղեկավար, 1990-1995 թվականներին՝ Մոսկվայի փոքր բիզնեսի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, 1993 թվականից՝ պետական հակաճգնաժամային կառավարման ծրագրի մշակման մասնակից։ Եղել է Մոսկովյան ազգային բանկի ղեկավարներից, ղեկավարել է «Պրեսս» հրատարակչությունը[2]։ Մոսկվայի պետական համալսարանում դասավանդել է սոցիալիստական արդյունաբերության տնտեսություն և արդյունաբերության հիմունքներ առարկաները։ Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է[3][4]։

ԵրկերԽմբագրել

  • Материальное стимуливароние за новую технику. Москва, 1964 г.
  • Коллективный материальный интерес в социалистической экономике. Москва, 1968 г.
  • Эффективность квалифицированного труда. Москва, 1968 г.
  • Экономика социалистической промышленности. Учебник. Москва, 1977 г.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2452
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Егиазарян Геворк Ашотович»։ www.econ.msu.ru։ Վերցված է 2017-01-21 
  4. «Лица России. Интеллектульная элита России. База данных `Современная Россия`.»։ www.allrus.info։ Վերցված է 2017-01-21