Բացել գլխավոր ցանկը

Գևորգ Բաղջյան

հայ պատմաբան

Գևորգ Բաղջյան (Այգունի Վազգեն, 1913 - հոկտեմբերի 23, 1999), կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր։

Գևորգ Բաղջյան
Ծնվել է1913
ԾննդավայրԱդանա, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 23, 1999(1999-10-23)
Մահվան վայրՄոնրեալ, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտելով Բեյրութի արևելագիտության ինստիտուտը՝ դասավանդել է Լիբանանի հայկական և ֆրանսիական մի շարք ուսումնական հաստատություններում, զբաղվել գիտական աշխատանքով։ 1970 թվականից բնակվել է Կանադայում։

Բաղջյանը գրել է հայկական հարցին նվիրված ֆրանսերեն աշխատություններ («Հայկական հարց, թուրքական ժխտողականությունից դեպի հայկական ակտիվություն։ Որտեղ է լուծումը» (1985), «Հայերի սեփականության բռնագրավումը թուրքական կառավարության կողմից՝ իբր լքյալ գույք» (1987), և այլն, որոնցում կատարել է հայկական հարցի համալիր ուսումնասիրություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1915 թվականի ցեղասպանության իրականացման Թուրքիայի քաղաքականության, թուրքական պետական գործիչների ու ժամանակակից թուրքական պատմագրության կողմից հայկական հարցի պատմության նենգափոխման խնդիրներին։ Միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Բաղջյանը ապացուցել է հայ ժողովրդի անկապտելի իրավունքը էթնիկ տարածքի (որը ներկայումս Թուրքիայի կազմում է) վրա, նրա ժառանգական իրավունքը 1915-1923 թվականների ցեղասպանությունից և տեղահանությունից հետո այնտեղ մնացած ազգային, մշակութային և նյութական արժեքների վրա։

Մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 23-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում։

ԳրականությունԽմբագրել

  • Հայկական հարստության բռնագրավումը թուրքական կառավարության կողմից մոռացության տրված, Անթիլիաս, 2010, 550 էջ։ (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։