Գևորգ Աճեմյան (ջութակահար)

հայ ջութակահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աճեմյան (այլ կիրառումներ)

Գևորգ Վարդգեսի Աճեմյան (մարտի 5, 1923(1923-03-05), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 1998(1998-04-09), Երևան, Հայաստան), հայ ջութակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977

Գևորգ Աճեմյան
Գևորգ Աճեմյանը (կենտրոնում)՝ իր անսամբլի հետ, 1978
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 5, 1923(1923-03-05)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էապրիլի 9, 1998(1998-04-09) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Հայաստանի ազգային ռադիոյի ջութակահարների անսամբլ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1951)
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1951–1998 թվականներին դասավանդել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1958 թվականին կազմակերպել է պատանի ջութակահարների (1970 թվականից՝ ՀՀ հեռուստառադիոյի ջութակահարների) անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ Աճեմյան, 1998 թվականից՝ Աճեմյանի անվան։ Անսամբլի համար կատարել է արևմտաեվրոպական, ռուսական և հայ կոմպոզիտորների գործերի փոխադրումներ[1]։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Անահիտ Աճեմյան, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
  • Դուստրը՝ Աննա Աճեմյան, դաշնակահար[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Ջութակահարների անսամբլը բնակարանում է փորձեր անցկացնում

Արտաքին հղումներ խմբագրել