Գևորգ Ալիխանյան (մարմնամարզիկ)

Գևորգ Վասիլի Ալիխանյան (դեկտեմբերի 23, 1901(1901-12-23)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 7, 1970(1970-11-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի մարմնամարզիկ, մանկավարժ, մարզիչ[2]։

Գևորգ Ալիխանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1901(1901-12-23)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 7, 1970(1970-11-07)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա
Մասնագիտությունմարզիկ և մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Ալիխանյանը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Վրաստանի Թիֆլիս քաղաքում[3]։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը։ 1943-1947 թվականներին եղել է ՀԽՍՀ մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ, իսկ 1947-1965 թվականներին ՖԿՀՊԻ մարմնամարզության ամբիոնի վարիչ[4]։ 1961 թվականին եղել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1967 թվականին՝ ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։ 1923 թվականին մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ դեպի Կազբեկ լեռնագագաթը առաջին վերելքին։ Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 7-ին՝ 68 տարեկան հասակում[5]։

Գրականություն խմբագրել

  • Ալիխանյան Գ.Վ., Բռնցքամարտ, Ե., 1963:
  • Ալիխանյան Գ.Վ., Խորհրդային Հայաստանում մարմնամարզության զարգացման համառոտ ակնարկ, Ե., 1956:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10580
  2. studio, 5165m. «Anunner.com - ԳԵՎՈՐԳ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՎԱՍԻԼԻ». www.anunner.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Ալիխանյան Գևորգ Վասիլի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Մարզչամանկավարժական ֆակուլտետ – General». Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Մեծանուն Հայեր». haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել