Գևորգ Ալեքսանդրյան

աշխարհագրագետ, օդերևութաբան

Գևորգ Արշավիրի Ալեքսանդրյան (հուլիսի 14, 1915(1915-07-14), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1993(1993-09-25)[1], Երևան, Հայաստան), հայ աշխարհագետ, օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1982)։

Գևորգ Ալեքսանդրյան
Ծնվել էհուլիսի 14, 1915(1915-07-14)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1993(1993-09-25)[1] (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և օդերևութաբան
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ (1941)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1967)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Ալեքսանդրյանը ծնվել է 1915 թվականին Թիֆլիս քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտական մեքենայացման և Էլեկտրաֆիկացման ինստիտուտը, 1943 թվականին՝ Կարմիր բանակի բարձրագույն ռազմական, օդերևութաբանական ինստիտուտները։ 1982-1990 թվականներին եղել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կրժիժանովսկու անվան մրցանակ, 1963

Երկեր խմբագրել

  • Ալեքսանդրյան Գ. Ա.,Օդերևութաբանություն և կլիմայագիտություն,Երևան,1980։
  • Атмосферные осадки в Армянской ССР, Ереван: Изд-во АН АрмССР, 1971.
  • Географический атлас Армянской ССР, Москва: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1976.
  • Եղանակը և նրա կանխագուշակումը, Երևան։ ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1953։
  • Ձյունածածկույթը Հայկական ՍՍՀ-ում և նրա գյուղատնտեսական նշանակությունը, Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1978:
  • Օդերևութաբանություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան։ Հայպետուսհրատ, 1962։
  • Օդերևութաբանություն և կլիմայագիտություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան։ ԵՊՀ, 1980[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=125
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. Ալեքսանդրյան, Գևորգ Արշավիրի (1980). Աբրահամյան, Գ (ed.). Օդերևութաբանություն և կլիմայագիտություն։ ՈՒսումնական ձեռնարկ (2-րդ լրաց. և բարեփոխ ed.). Երևան: ԵՊՀ.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ալեքսանդրյան» հոդվածին։