Գևորգ Աբգարյան (քանդակազարդող վարպետ)

հայ քանդակազարդող վարպետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբգարյան (այլ կիրառումներ)

Գևորգ Կարապետի Աբգարյան (1888[1], Կեսարիա, Թուրքիա - 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակազարդող վարպետ։

Գևորգ Աբգարյան
Ծնվել է1888[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահացել է1967[1]
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ստեղծագործություն(ներ)Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Մայր Հայաստան
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կեսարիայում։ 1924 թվականին հայրենադարձել է։ Իրականացրել է նշանավոր ճարտարապետների և քանդակագործների զարդաքանդակային մտահղացումները՝ Երևանում Կառավարական տան (ֆելզիտ), Օպերայի և բալետի թատրոնի (գրանիտ, երկուսն էլ՝ 1930-ական թվականներ), Կառավարական 2-րդ տան (ֆելզիտ, 1950-ական թվականներ), «Մայր Հայաստան» թանգարանի (սև տուֆ, 1950), «Արարատ» տրեստի մառանների (բազալտ, 1945-1963), ՀՀ տարբեր վայրերում՝ աղբյուր-հուշարձանների և այլ կառույցների քանդակային ձևավորումներ։ Մահացել է Երևանում[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3056
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 10.