Գրտնակով աղվեսիկը (ռուս.՝ Лисичка со скалочкой), 1977 թվականին նկարված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ռեժիսրը Բորիս Խրանևիչն է, նկարահանվել է ըստ ուկրաինական ժողովրդական հեքիաթների մոտիվների։

Գրտնակով աղվեսիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Խրանևիչ
ԵրաժշտությունԵվգենի Ստանկովիչ
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն578 վայրկյան
Թվական1977

Սյուժե խմբագրել

Կար-չկար մի աղվեսիկ կար։ Նա շատ խորամանկ էր։ Նա ամեն կերպ կարողանում էր խաբել մարդկանց և իր համար օգուտ էր գտնում։ Բայց մի անգամ նա գնում է ծերունիների մոտ, թակում է դուռն ու խնդրում է, որ իրեն թույլ տան գիշերել։ Տարեց մարդիկ, իհարկե բարի են լինում և չեն մերժում չարաճճիի խնդրանքը։ Նա երկար քնած էր, և առավոտյան անսպասելիորեն ինչ-որ բանի պատճառով հանկարծ մեծ աղմուկ է բարձրացնում։ Ծերունիները վախենում են։ Աղվեսիկը բողոքում էր, որ գրտնակը, որ նա բերել էր իր պայուսակով և գցել էր վառարանի մեջ, ծերունիները գողացել էին։ Պապիկն առանց երկար մտածելու նրան գրտնակի փոխարեն հավիկ է տալիս։ Խորամանկ աղվեսը դնում է հավիկին իր պարկի մեջ և գնում է շարունակելու իր բախտը փնտրել այլ վայրերում։ Բայց վերջացնում է այդ ամենը նրանով, որ մի պապիկ իմաստուն է լինում և գառնուկի փոխարեն տալիս է նրան մի շուն, որը լավ դաս է տալիս շիկակարմիր չարագործին։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Ն. Լեն
  • Ռեժիսոր` Բորիս Խրանևիչ
  • Բեմադրող նկարիչ` Նիկոլայ Չուրիլով
  • Կոմպոզիտոր` Եվգենի Ստանկովիչ
  • Օպերատորներ` Անատոլի Գավրիլով, Ալեքսանդր Մուխին
  • Հնչյունային օպերատոր` Իրինա Չեֆրանովա
  • Տեքստը կարդում է` Վ. Յարեմենկո
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ի. Բորոդավկո, Միխայիլ Տիտով, Կոնստանտին Չիկին, Է. Պերետյատկո, Նինա Չուրիլովա, Ալեքսանդր Վիկեն, Վ. Վրուբլևսկի
  • Օգնականներ` Ե. Դեմկինա, Մ. Չերկասսկայա, Օ. Դերյաժնայա, Ս. Լեշչենկո, Ե. Բարինովա
  • Խմբագիր` Վլադիմիր Գայդայ
  • Տնօրեն` Իվան Մազեպա

Թողարկում խմբագրել

  • Մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի «Հաստ թշիկներով խատուտիկը» DVD հավաքածուում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 693. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել