Գրոտե Կերկ (հոլ.՝ Grote Kerk) կամ Մարիամ Աստվածածնի եկեղեցի (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekerk), միջնադարյան բողոքական եկեղեցի Նիդերլանդների Դորդրեխտում։ Երկրորդ հնագույն եկեղեցին է քաղաքում և ամենամեծը։ Գրոտե Կերկն իրենից ներկայացնում է խաչաձև բազիլիկ՝ կառուցված բրաբանտական գոթիկայի ոճով։ Եկեղեցու աշտարակն անավարտ է։ Կառույցը տեսանելի է քաղաքի բոլոր կետերից։ Զանգակատունն ունի 8 զանգ և կարիլյոն։ Ամենամեծ զանգը կշռում է 12 տոննա և հնչում է մի նոտայով։ 1572 թվականին եկեղեցին հանձնվել է բողոքականներին։ 1990 թվականին եկեղեցին ընդգրկվել է «Թոփ 100 հոլանդական ժառանգության օբյեկտներ»-ի ցանկում։

Գրոտե Կերկ
հոլ.՝ Grote Kerk
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՏեղագրությունԴորդրեխտ
ՀասցեGrotekerksplein 8
ԴավանանքՆիդեռլանդների բողոքական եկեղեցի
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետEveraert Spoorwater? և Antoon I Keldermans?
Ճարտարապետական ոճBrabantine Gothic?
Քարտեզ
Քարտեզ
 Grote of Onze-Lieve-Vrouwekerk (Dordrecht) Վիքիպահեստում
grotekerk-dordrecht.nl

Շինարարության պատմություն խմբագրել

Սկզբում Գրոտե Կերկի տեղում եղել է եկեղեցի, որը կառուցված է եղել ռոմանական ճարտարապետական ոճով։ Նրա մնացորդները պեղումների ժամանակ հայտնաբերվել են ներկայիս կառույցի տակ։ Ժամանակակից Գրոտե Կերկը կառուցվել է բրաբանտական գոթիկա ճարտարապետական ոճով։ Այն նաև միակ խոշոր քաղաքային եկեղեցին է ողջ նախկին Հոլանդիա կոմսությունում, որն ամբողջովին կառուցվել է կամարավոր քարով։

Ներկայիս եկեղեցու ամենահին մասը «Մարիամի երգչախումբն է» (հոլ.՝ Mariakoor), որը կառուցվել է 1285 թվականին։ Հնարավոր է, որ 1367 թվականին Գրոտե Կերկ եկեղեցու կարգավիճակի բարձրացումը՝ կոլեգիականի, հանգեցրել է նրա վերակառուցմանը։ 1457 թվականին խոշոր քաղաքային հրդեհի ժամանակ եկեղեցին խիստ վնասվել է։ Վերականգնումից չորս տարի անց նորից է վնասվել։ 1470-ական թվականներին եկեղեցին ստացել է իր ներկայիս տեսքը։ Շինարարության մեջ կարևոր դեր է ունեցել ֆլամանդացի ճարտարապետ Էվերարտ Սպորվատերը։ Աշտարակը կառուցվել է Անտոն Կելդերմանսի նախագծով, շինարարությունը սկսվել է 1504 թվականին, բայց չի ավարտվել։ Վերջին անգամ Տիրամոր եկեղեցին վերակառուցվել է 1982-1987 թվականներին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոտե Կերկ (Դորդրեխտ)» հոդվածին։