Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ

Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ (գերմ.՝ Großglockner-Hochalpenstraße), լեռնային բարձր տեղանքով անցնող գեղատեսիլ ճանապարհ Ավստրիայի արևմուտքում։ Այն իրար է միացնում Զալցբուրգ և Կարինթիա նահանգները։ Անցնում է Բարձր Թաուեր ազգային պարկով։ Անվանված է Ավստրիայի ամենաբարձր լեռան՝ 3798 մ բարձրություն ունեցող Գրոսգլոկներ լեռան անունով։ Ճանապարհի երկարությունը 48 կմ է։ Այն իրենից ներկայացնում է 36 շրջադարձներից բաղկացած ոլորապտույտ լեռնային ճանապարհ[1][2][3][4][5]։

Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհ
գերմ.՝ Großglockner-Hochalpenstraße
Գրոսգլոկներ ճանապարհ
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՇրջանԶալցբուրգ,
Կարինթիա
ՍեփականատերGroßglockner Hochalpenstraßen Aktiengesellschaft
Երկարություն47,8
Կառուցվել է1935թ. կմ
ՍկիզբՖուշ-ան-դեր-Գրոսգլոկներշտրասե
Որ բնակավայրովՀոկոր
ԱվարտՀայլիգենբլուտ
Ճանապարհի ծածկույթԱսֆալտ
Բացման ամսաթիվ1935
 Գրոսգլոկներ ճանապարհ Վիքիպահեստում?

Ճանապարհը սկսվում է Ֆուշ-ան-դեր-Գրոսգլոկներշտրասե համայնքից՝ ծովի մակարդակից 805 մ բարձրությունից։ Ավարտվում է Հայլիգենբլուտ համայնքում՝ ծովի մակարդակից 1301 մետր բարձրության վրա։ Ոլորանի առավելագույն բարձրությունը գտնվում է Հոկորում, որը գտնվում է ծովի մակարդակից 2504 մետր բարձրության վրա։ Ճանապարհի առավելագույն թեքությունը 10,2 % է, հյուսիսային միջին թեքությունը՝ 7,1 %, հարավայինը՝ 8,6 %[3]:

Այն հասնում է Ֆրանց Իոսիֆ կայսեր կենտրոն, անցնելով Պաստերցե գեղատեսիլ սառցադաշտով։ Այն հանդիսանում է նաև Գրոսգլոկներ լեռ տանող ճանապարհ։ Գործում է վճարովի հիմունքներով։ Ճանապարհների սկզբնամասերում տեղադրված են հսկիչ կետեր, որտեղ այցելուները կարող են կատարել վճարումներ։

2016 թվականի հունվարի 12-ից բարձրլեռնային Գրոսգլոկներ ճանապարհը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու թեկնածու[6]։

Պատմություն խմբագրել

Երբ 1924 թվականի ավստրիացի փորձագետների խումբը ներկայացրեց Հոկոր տանող ճանապարհի նախագիծը, նրանց առաջարկին թերահավատորեն վերաբերվեցին։ Այն ժամանակ Ավստրիայում, Գերմանիայում և Իտալիայում կար ընդամենը 154.000 մասնավոր ավտոմեքենա, 92.000 մոտոցիկլետ և 2000 կմ ասֆալտապատ ճանապարհ։ Ավստրիան տառապում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տնտեսական կորուստնեից հետևանքով, իր տարածքը յոթ անգամ փոքրացրել էր, կորցրել իր միջազգային շուկաները և տուժում էր քայքայիչ ինֆլիացիայից[1]։

Նույնիսկ մանրախճե 3 մետր լայնությամբ սովորական ճանապարհը բավականին թանկ արժեր երկրի համար։ Ճանապարհի կառուցման խթանը, որը պետք է բացեր ալպիական չբեր հովիտը շարժիչային զբոսաշրջության համար, 1929 թվականին Նյու Յորկի ֆոնդային բորսայում անկում գրանցեց:Այդ աղետը լրջորեն ցնցեց աղքատ Ավստրիային[1]։

Երեք տարիների ընթացքում արտադրությունը 1/4-ով անկումմրանցեց։ Այդ ժամանակ Ավստրիայի կառավարությունը վերածնեց բարձր եռնային ճանապարհի նախագիծը՝ նպատակ ունենալով ապահովել 3200 աշխատատքեղ։ Այդ ժամանակ երկրում ապրում էին 530.000 գործազուրկ։ Նախագիծը վերամշակման ներկայացվեց։ Համաձայն նոր պլանի՝ այն լայնացվեց մինչև 6 մետր և նախատեսված է տարեկան 120.000 այցելուի համար։ Պետույթունը որոեց ճանապարհաշինարարության ծախսերը փակել ճանապարհը վճարովի դարձնելու եղանակով[1]։

1930 թվականի օգոստոսի 30-ին՝ առավոտյան ժամը 09:30-ին, իրականացվեց լեռնազանգվածի առաջին պայթյունը։ Չորս տարի անց Զալցբուրգի նահանգի կառավարության ղեկավարը առաջին անգամ Steyr 100 ավտոմեքենայով անցավ նոր ճանապարհով[1][5]։

Մեկ տարի անց՝ 1935 թվականի օգոստոսի 3-ին Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհը բացվեց և հանձնվեց շահագործման։ Արդեն հաջորդ օրը նորաբաց ճանապարհի վրա անցկացվեցին Grossglockner Races ավտոմոբիլային և մոտոցիկլետային մրցումներ[1][5]։

Ներառյալ երկրորդական մոտեցող ճանապարհների շինարարությունը՝ ճանապարհի արժեքը կազմեց 910 միլիոն ավստրիական շիլլինգ (1990 թվականի հաշվարկներով), ինչը 7 միլիոնով պակաս էր, քան նախօրոք նախատեսվել էր[1]։

Նախօրոք պլանավորված 120 հազար այցելուների փոխարեն 1930 թվականին ճանապարհով անցան 375 հազար այցելու և 98 հազար ավտոմեքենա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այցելուների թվաքանակը աճեց և 1952 թվականին հասավ 412 հազարի ու 91 հազար ավտոմեքենայի։ 1962 թվականին 360 հազար ավտոմեքենա և 1.3 միլիոն այցելուներ անցան բարձր լեռնային Գրոսգլոկներ ճանապարհով[1]։

1967 թվականին Felbertauern և 1975 թվականին Tauern ճանապարհների բացումով ոչ միայն գրեթե 15 %-ով նվազեց Գրոսգլոկներ բարձր լեռնային ճանապարհի ծանրաբեռնվածությունը, այլև ամբողջովին փոխեց ճանապարհի նպատակային ուղղվածությունը՝ լեռնային տրանսալպյան շրջանցող ճանապարհից վերածվելով գեղատեսիլ բնապատկերներով հարուստ զբոսաշրջային ճանապարհի[1]։

Այցելուների թվաքանակի աճը հնարավորություն տվեց փուլային տարբերակով այն մոդեռնիզացնել հասցնելով մինչև 7.5 մետր լայնության և շրջադարձների լայնությունը նախկին 10-ի փոխարեն 15 մետր, ինչպես նաև նախկին 800 կայանատեղի փոխարեն ստեղծել 4000 կայանատեղի։ Ճանապարհի տարեկան ուղևորահոսքը աճեց մինչև 350 հազար ավտոմեքենայի[1]։

Ձնամաքրման աշխատանքներ խմբագրել

1936 և 1937 թվականներին 350 տղամարդ 70 օրերի ընթացքում բահերով մաքրում էին 250 հազար կուբամետր ձյուն, որպեսզի ապահովեն առնվազն մեկ երթևեկելի գոտի։ 1953 թվականից սկսած ավտոմատացված տեխնիկան ճանապարհից հեռացնում է 600-ից մինչև 800 հազար կուբամետր ձյուն[1]։

1937 թվականին ճանապարհը հասանելի էր տարվա մեջ միայն 132 օր, իսկ 1963 թվականին այդ ցուցանիշը հասավ մինչև 276 օրի։ Որպես կանոն, այն երթևեկության համար բաց է մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ[1]։

Այցելուների համար նախատեսված տեղեկատվություն խմբագրել

Աշխատանքային ժամեր խմբագրել

Ճանապարհը բաց է երթևեկության համար մայիս - հոկտեմբերի ամիսներին։ Ճանապարհի բացման և փակման հստակ օրերը որոշվում են եղանակային պայմաններից ելնելով։ Ստորև ներկայացված է ճանապարհի աշխատանքային մոտավոր տվյալները[7]

  • մայիսի սկզբից մինչև հունիսի 15՝ ժամը 6:00-ից մինչև 20:00,
  • հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 15՝ ժամը 5:00-ից մինչև 21:30,
  • սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի վերջ՝ ժամը 6:00-ից մինչև 19:30։

Այցելուներին թողնում են մտնել ճանապարհ ամենաուշը փակվելուց 45 րոպե առաջ։

Ճանապարհից օգտվելու արժեք խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 20-ից Գրոսգլոկներ ճանապարհով երթևեկելու գներն են[7][8]

Տոմսի տեսակ Թեթև մարդատար ավտոմեքենաներ Էլեկտրոմոբիլներ Մոտոցիկլետներ Բեռնատարներ Ավտոգնացք
Սովորական 35,50 € 25,00 € 25,00 € 42,00 € 109,00 €
30 օրով 54,00 € - 43,00 € - -

Բացի այդ[7][8]

  • ժամը 18:00 հետո մուտքը արժե 24,00 € թեթև մարդատար ավտոմեքենաների համար և 17,50 € մոտոցիկլետների համար,
  • նույն օրը ետադարձը անվճար է,
  • Նույն տարում նույն տրանսպորտային միջոցի կրկնակի այցելությունը արժե 11,00 €:

Ծանոթագրություններ խմբագրել