Գրիֆոնաժ
Գրիֆոնաժ (ֆրանսերեն ֆր.՝ griffonage բառից, որը թարգմանաբար նշանակում է խզբզոց), հանկարծաստեղծ ակնթարթային ուրվանկար[1]։ Գրիֆոնաժ ստեղծում են չկենտրոնացված, անգիտակից հիմնականում այն մարդիկ, ովքեր կենտրոնացած են այլ հարցերի վրա[2]։
Այդպիսի ուրվանկարների մեջ կարելի է հանդիպել ինչպես հասարակ նկարներ, որոնք չունեն որոշակի ձև և իմաստ, այսինքն աբստրակտային են, այնպես էլ կան այնպիսիք, որոնք ունեն որոշակի իմաստ և ձև։ Գրիֆոնաժի հեղինակները հիմնականում ուսանողներ և աշակերտներ են, որոնք նկարում են իրենց դպրոցական տետրերում հաճախ գաղտնի, երբ հոգնում են կամ ձանձրանում դասաժամերի ընթացքում։ Որոշ մարդիկ գրիֆոնաժ են նկարում երկար հեռախոսազանգերի ընթացքում, երբ ձեռքի տակ կան թուղթ և ինչ-որ գրենական պիտույքներ[3]։
Հաճախ գրիֆոնաժային նկարներում կարելի է հանդիպել ծաղրանկարներ, երբ նկարողները՝ աշակերտները և ուսանղները, նկարում են իրենց ուսուցիչներին կամ դասընկերներին (հաճախ միայն գլուխները), կարելի է հանդիպել նաև կոմիքսների և մուլտֆիլմերի հերոսներ, նկարողի կողմից հորինված մտացածին էակներ, ոչ բարդ բնապատկերներ կամ նրանց մասեր, զանազան երկրաչափական պատկերներ, նախշեր, կազմվածքներ և այլն[4]։
Պատմություն
խմբագրելԱյնպիսի նկարներ, ինչպիսիք գրիֆոնաժայիններն են, հայտնի են դեռ վաղ ժամանակներից[5]։ Գրիֆոնաժի անգլերեն դուդլանգլ.՝ doodle անվանումը հայտնի է դեռ 17-րդ դարում և սկզբնական շրջանում նշանակում էր պարզամիտ, կարճամիտ կամ հիմար՝ բթամիտ մարդ։ Այդ բառի ստուգաբանությունը կարող է կապված լինել գերմանական «Dudeltopf» և «Dudeldop» բառերի հետ, որոնք թարգմանաբար նշանակում են են «գիշերային թասակ»[6]։ Ռուսերենում գոյություն ունի կարակուլ բառը, որը նշանակում է ոչ հստակ գրված տառեր։ Ուշակովի բառարանում նշվում է, որ այդ բառը՝ կարակուլը ծագել է թուրքական «kara»՝ «սև» և «kol»` «ձեռք», «ձեռագիր» բառերից։ Դալյայի բառարանում կարակուլյա բառը օգտագործվում է ծուռ, կոտրված, ջարդված ծառ իմաստով[7]։
Գրողների շրջանում ևս կային նրանք, ովքեր սիրում էին գրիֆոնաժներ նկարել իրենց ձեռագրերում։ Այդպիսի գրողներից էին Ալեքսանդր Պուշկինը, Սիլվիա Պլատտը, Ռաբինդրանաթ Թագորը և այլք։ Գրողների, բանաստեղծների գրիֆոնաժային նկարներն իրենցից մեծ արժեք և հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ նրանց արվեստի հետևորդները կարող են հետազոտելով այդ նկարները հասկանալ, թե ինչ հոգեվիճակում է գտնվել գրողը կամ ինչ մտքեր է ունեցել այդ ստեղծագործությունը գրելիս[8]։
Գրիֆոնաժային նկարները հանդիսանում են ճանաչողական հոգեբանության մի քանի գիտական հետազոտություների առարկա[9][10], ներկայումս այդ հետազոտությունները կենտրոնացած են այդ նկարները նկարողների գիտակցական և ենթագիտակցական ակտիվությունը ստուգելու վրա և թե ինչ ազդեցություն է թողնում հանկարծաստեղծ, ակնթարթային նկարչության հիշողության բարելավման վրա[11]։ Գիտնականները պարզել են, որ գրիֆոնաժային նկարներն արտացոլում են մարդու ենթագիտակցական երազանքները և վախերը[12]։ Պլիմուտի համալսարանի հոգեբան-գիտնական Ջեյքի Ադամսը հետազոտություններ է կատարել` պարզելու համար արդյո՞ք կա կապ դասախոսությունների ընթացքում ուսանողների կողմից գրիֆոնաժային նկարների ստեղծումն ընկալվող նյութի ծավալի հետ։ Հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ այն ուսանողները, որոնք նկարել էին դասախոսությունների ընթացքում, 29%-ով ավելի շատ նյութ էին ընկալել, քան նրանք, ովքեր չէին նկարել գրիֆոնաժներ[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Грифонаж. // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В. М. М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
- ↑ «What does doodling do?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Doodling in class — UK Essays». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Giuseppe Remuzzi. «Studi Elogio degli scarabocchi, chi li fa impara di più». Corriere della Sera.
- ↑ The lost art of doodling
- ↑ «doodle», n, Oxford English Dictionary. Accessed March 23, 2012.
- ↑ Каракуля
- ↑ Books. «Idle Doodles by Famous Authors». Flavorwire. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
- ↑ C. Adak , B. B. Chaudhuri. «Extraction of Doodles and Drawings from Manuscripts». Proc. 5th International Conference on Pattern Recognition and Machine Intelligence (PReMI 2013), LNCS #8251, pp. 515-520, Springer-Heidelberg. Վերցված է 2013-ին.
- ↑ B.B.Chaudhuri et al., Separation of text from non-text doodles of poet Rabindranath Tagore’s manuscripts, Proc. National Conference on Computing and Communication Systems (NCCCS-2012), pp.1-5, 2012.
- ↑ Try Doodling To Keep The Brain On Task
- ↑ Seattle Times, How do you doodle? Our idle scribbles can reveal much about ourselves
- ↑ Andrade, Jackie (2010 թ․ հունվար). «What does doodling do?». Applied Cognitive Psychology. 24 (1): 100–106. doi:10.1002/acp.1561.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիֆոնաժ» հոդվածին։ |