Գրիֆիթի աստղադիտարան

Գրիֆֆիթի աստղադիտարան, հաստատություն Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում։ Այն գտնվում է Լոս Անջելեսի Գրիֆիթ պարկում, Հոլիվուդ լեռան հարավային լանջին։ Այստեղից բացվում է տեսարան դեպի Լոս Անջելեսի ավազան, որը հարավ-արևելքում ընդգրկում է քաղաքի կենտրոնական գործարար մասը, հարավում՝ Հոլիվուդը և Խաղաղ օվկիանոսը՝ հարավ-արևմուտքում։ Աստղադիտարանը տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար, որտեղից հրաշալի կերպով երևում է տիեզերական ու գիտական ցուցանմուշների լայն բազմազանություն և Հոլիվուդ խորհրդանիշ ուղենիշը։ Աստղադիտարանը բացվել է 1935 թվականին և այդ ժամանակից ի վեր մուտքն անվճար է բարեգործ Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կտակի համաձայն, ում անունով կոչված է աստղադիտարանը։

Museum Silhouette.svg
Գրիֆիթի աստղադիտարան
Griffith Observatory.jpg
Տեսակաստղադիտարան և կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունԼոս Անջելես
ԲԾՄ346 մետր
Ճարտարապետական ոճար-դեկո
Անվանված էGriffith J. Griffith?
Հիմնադրված էմայիսի 14, 1945
Բացվածմայիսի 14, 1955
ՃարտարապետJohn C. Austin?
ՏնօրենEd Krupp?
Պաշտոնական կայք

ՊատմությունԽմբագրել

Աստղադիտարանի մերձակա տարածքից 12,20 կմ² (3,015 հա) նվիրաբերվել է Լոս Անջելես քաղաքին Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կողմից 1896 թվականի դեկտեմբերի 16-ին[2]։ Իր կտակում Գրիֆիթը ֆինանսական միջոցներ է հատկացրել, որպեսզի նվիրաբերված հողատարածքում կառուցվեն աստղադիտարան, ցուցանմուշների սրահ և պլանետարիում։ Գրիֆիթի նպատակն էր՝ աստղագիտությունը հասանելի դարձնել հանրությանը, հակասելով այն գերիշխող գաղափարին, որ աստղադիտարանները պետք է տեղակայված լինեն հեռավոր լեռնագագաթներին և սահմնահափակվեն գիտնականներով[3]։

Գրիֆիթը նախագծեց մանրամասն դասակարգումներ աստղադիտարանի համար։ Հատակագիծը կազմելիս նա խորհրդակցեց Մաունթ Ուիլսոն աստղադիտարանի ապագա ղեկավարի՝ Ուոլթեր Սքոթի և Ջորջ Էլլերի Հեյլի հետ, ով Էնդրյու Քարնեգիի հետ միասին հիմնադրեց Լոս Անջելեսում առաջին աստղաֆիզիկայի հեռադիտակը[3]։

Աստղադիտարանը և ուղեկցող ցուցանմուշները բացվեցին հասարակության առջև1935թվականի մայիսի14-ին, որպես երկրի երրորդ պլանետարիում[4]։ Իր գործունեության առաջին հինգ օրերի ընթացքում աստղադիտարանն արձանագրել է ավելի քան 13,000 այցելու։ Թանգարանի սկզբնական տարիներին այն ղեկավարում էր Դինսմոր Ալթերը։

Կառույցը իր մեջ միավորում է հունական արվեստի և գեղարվեստի ազդեցությունը, իսկ դրսից զարդարված է հունական հիմնական նախշերով[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պլանետարիումն օգտագործվել է օդաչուներին տիեզերագնացության նախապատրաստելու համար։ Այս նպատակով այն կրկին օգտագործվել է1960 թվականին Ապպոլլո ծրագրի տիեզերագնացներին առաջին լուսնային հանձնարարությունների նախավարժանքների ընթացքում։

Վերակառուցում և ընդարձակումԽմբագրել

 
Գրիֆիթի աստղադիտարանը և կենտրոնական Լոս Անջելեսը բաց երկնքի տակ
 
Աստղադիտարանի կողմնային տեսքը 2007 թվականի վերանորոգումից հետո

2002 թվականին աստղադիտարանը փակվեց վերականորոգման և ցուցադրության տարածքի ընդարձակման նպատակով և վերաբացվեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ պահպանելով իր արտ-դեկո արտաքինը։ 93 միլլիոն դոլար արժողությամբ վերակառուցումը մեծ մասամբ վճարվել է հանրային հիմնախնդիրների պարտատոմսերով, որը վերականգնեց կառույցը, ինչպես նաև փոխարինեց հնացող պլանետարիումի գմբեթը։ Շինությունը մեծացվեց նաև ստորգետնյա մասում. ավելացվեցին նոր ցուցանմուշներ, սրճարան, նվերների խանութ և նոր Լեոնարդ Նիմոյի Իվենթ Հորիզոն թատրոնը[6]։

2007թվականի մայիսի10-ին բլուրներից ինքնաբուխ հրդեհ տարածվեց դեպի աստղադիտարան[7]։

2017 թվականի հոկտեմբերի 15-ին թփուտներում սկսված հրդեհը մոտեցավ աստղադիտարան տանող արահետին, սակայն այն մարվեց, նախքան կառույցին որևէ վնաս կպատճառեր[8]։

2008 թվականի մայիսի 25-ին աստղադիտարանն իր այցելուներին առաջարկեց ուղիղ եթերով հետևել Փյունիկ տիեզերական սարքի վայրէջքին՝ Մարս մոլորակի վրա[9]։

Աստղադիտարանի ներկայիս տնօրենը դոկտոր Էդ Կրուպն է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. A History of Griffith Observatory Archived 2015-03-19 at the Wayback Machine.. Retrieved on 2014-12-11.
  3. 3,0 3,1 Harnisch, Larry. (2013, February 25). A cosmic gift to L.A. The Los Angeles Times: retrieved 2013-02-26.
  4. Ley Willy (February 1965)։ Forerunners of the Planetarium։ For Your Information։ Galaxy Science Fiction: 87–98 
  5. «Griffith Observatory - Renovation Continued»։ griffithobservatory.org (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-06-ին։ Վերցված է 2018-04-06 
  6. «Griffith Observatory - Building Features: The Leonard Nimoy Event Horizon»։ Lacity.org։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-01-ին։ Վերցված է 2009-02-05 
  7. «Firefighters get L.A. blaze under control»։ CNN.com։ մայիսի 10, 2007։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 13, 2007-ին։ Վերցված է հունիսի 9, 2015 
  8. «LAFD Battles Brush Fire in Griffith Park»։ KTLA (en-US)։ 2017-10-16։ Վերցված է 2018-04-06 
  9. «Calendar of Events»։ Griffith Observatory։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-13-ին։ Վերցված է 2009-02-05 

Արտաքին հղումներԽմբագրել