Գրիչ ռոլլեր, գրիչի տարատեսակ՝ թանաքով լցված միջուկով և միջուկի վերջում գնդիկային ծայրով: Ի տարբերություն տարածված գնդիկավոր գրիչների, որոնցում գրող հիմնական նյութը թանքաի մածուկն է, ռոլլեր գրիչներում կիրառվում է գել կամ նմանատիպ այլ ներկանյութ՝ ջրային հիմքի վրա: Ավելի քիչ մածուցիկության շնորհիվ թանաքն ավելի լավ է ներծծվում, ինչը թույլ է տալիս այս գրիչներին հետք թողնել, որն իր թողած հետքով նման է փետրավոր գրիչների[1] թողած հետքին: Գրող գունդը, որպես կանոն, ունի 0,5 կամ 0,7 մմ տրամագծով չափս:

Գելային գրիչով գրություն

1998 թվականին Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեցին ռոլլեր գրիչների 2 ստանդարտներ՝ ISO 14145-1[2] և ISO 14145-2[3]:

ՊատմությունԽմբագրել

Առաջին ռոլլեր գրիչը մշակվել է ճապոնական Ohto Co ընկերության կողմից 1963 թվականին[4]: Գելային գրիչները 1984 թվականին[5] հայտնագործվեցին մեկ այլ՝ Sakura Color Products Corp. ճապոնական ընկերության կողմից:

ԱռանձնահատկություններԽմբագրել

 
Ռոլլեր գրիչը խոշոր պլանով. այդ գրիչով գրված է Ա տառը:

ԱռավելություններԽմբագրել

Գնդիկավոր գրիչների համեմատությամբ՝ ռոլլեր գրիչների հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզ ու հեշտ լինելն է: Գրելու համար պահանջվում է հնարավորինս քիչ ճնշում այն մակերևույթի վրա, որի վրա գրում եք, ինչի շնորհիվ ձեռքի մկանն ավելի քիչ է ձգվում, ինչպես և փետրավոր գրիչների դեպքում: Բայց, ի տարբերությւն վերջիններիս, քարթրիջների փոփոխումը շատ ավլի հեշտ է տեղի ունենում: Բացի այդ, ռոլլեր գրիչները տարբերվում են.

  • գույների մեծ ընտրությամբ
  • ավելի հստակ գծերով՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ
  • գրավոր տեքստի ավելի լավ մեքենայագրությամբ:

ԹերություններԽմբագրել

Թերությունների շարքում կարելի է նշել թանաքի մեծ ծախսը և փոքր ծավալը՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ: Ինչպես նաև հավանական է, որ մի քիչ ավելի շատ կարող է հոսել:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Отличительные черты ручек-роллеров» (ռուսերեն)։ Վերցված է 2014-01-22 
  2. «ISO 14145-1:1998 - Roller ball pens and refills - Part 1: General use» (անգլերեն)։ Iso.org։ 12 June 2009։ Վերցված է 2014-01-22 
  3. «ISO 14145-2:1998 - Roller ball pens and refills - Part 2: Documentary use (DOC)» (անգլերեն)։ Iso.org։ 12 June 2009։ Վերցված է 2014-01-22 
  4. «Профиль OHTO CO.» (անգլերեն)։ OHTO CO., LTD.։ Վերցված է 2014-01-22 
  5. «History of Pens & Writing Instruments» (անգլերեն)։ ask.com։ Վերցված է 2014-01-22 

Արտաքին հղումներԽմբագրել