Գրիշա Ղարիբյան
Գրիշա (Գրիգոր) Ալեքսանդրի Ղարիբյան (մայիսի 25, 1930[1], Հայկավան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1978): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000):
Գրիշա Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1930[1] (93 տարեկան) Հայկավան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954) |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1976) և պրոֆեսոր (1978) |
Կենսագրություն Խմբագրել
Գրիշա Ղարիբյանը ծնվել է 1930 թվականին Բորիսովկա գյուղում (այժմ՝ գյուղ Ծղուկ, ՀՀ Սյունիքի մարզ)։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1978-1990 թվականներին եղել է ԵՊՀ քաղաքատնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1978-1991 թվականներին, միաժամանակ՝ պրոռեկտոր, 1991-1993 թվականներին՝ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1993-2000 թվականներին՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, 2000 թվականից՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ[2]։ Աշխատանքները վերաբերում են անհրաժեշտ և հավելյալ արդյունքի, բնակչության կենսամակարդակի բարձրացման սոցիալ-տնտեսական հարցերին[3], ընտանիքների եկամուտների ու ծախսերի ձևավորման,նվազագույն ապահովվածության,անցման տնտեսությունում աղքատության գոյացման, դրա չափակցման ու հաղթահարման սոցիալ-տնտեսական հարցերին[4][5][6]։
2016 թվականին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել Գրիգոր Ղարիբյանի անհատական ցուցահանդեսը[7]։
Պարգևներ Խմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ, 2000
- ԵՊՀ-ի ոսկե մեդալ
Երկեր Խմբագրել
- Բնակչության կենսամակարդակը և նրա բարձրացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1972։
- The Present and Future of Economics Department of Yerevan State Universit, Center of Strategic Social Economics Research, 1995.
- The Social Problems of Population Living Standard in Armenia, UNESCO, 1995.
- Population Income Differentiation: Poverty and Scanty Means Families, Economic Education and Policy Analysis During the National Transition. Yerevan, 1995.
- Բուհի դասախոսի սոցիալ-տնտեսական նկարագիրը, «Փոփոխվող հասարակություն» ամսագիր, սոցիալական քաղաքականություն, Երևան, 1997։
- IHE Lecturers: the Unprotected Middle Class, Yerevan, 1998.
- Դասախոսի սոցիալ-տնտեսական նկարագիրը (հատուկ հետազոտության նյութերով), ԵՊՀ-80, Գիտական նստաշրջան, Երևան, 1999։
- «Մարդկային զարգացման հիմունքներ» դասընթացի ուսումնական ծրագիր։ Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի կրթական ծրագիր, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004, էջ 25-27
- Անցումային տնտեսության տեսություն, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2008։
- Կապիտալի նախասկզբնական կուտակումը և հարստության բևեռացումը, Տարեգիրք, Երևան, 2011։
Պատկերասրահ Խմբագրել
- Գրիգոր Ղարիբյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը Երևանի Ժողարվեստի թանգարանում
-
-
-
-
-
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=225&langid=2
- ↑ «Գրիշա Ալեքսանի Ղարիբյան»։ ysu.am (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-14-ին։ Վերցված է 2017-01-22
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ԼԱՎ ԱՌԻԹ ԵՆ, ՈՐ… « Vorotan»։ Vorotan (հայերեն)։ Վերցված է 2017-01-22
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ղարիբյան, Գրիգոր Ալեքսանդրի, 1930- (Personal Name)»։ opac.flib.sci.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-22(չաշխատող հղում)
- ↑ «Գրիշա Ալեքսանի Ղարիբյան»։ ysu.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-15-ին։ Վերցված է 2017-01-22
- ↑ «ԲԱՑՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ»։ ysu.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-15-ին։ Վերցված է 2017-01-22