Գրիզելդա Նավասարդյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիզելդա Ասատուրի Նավասարդյան (1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1968), պրոֆեսոր (2005)։

Գրիզելդա Նավասարդյան
Ծնվել է1942
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1968) և պրոֆեսոր (2005)

Կենսագրություն խմբագրել

Գրիզելդա Նավասարդյանը ծնվել է 1942 թվականին Երևանում, բժիշկ Ասատուր (Արարատ) Նավասարդյանի ընտանիքում, որը մասնագիտական գործունեություն է իրականացրել մարզային բժշկական հաստատություններում, Մասիսի, Էջմիածնի շրջաններում։ Բժշկի ուղին ընտրել են Ասատուր Նավասարդյանի ընտանիքի չորս երեխաներից երկուսը[1]։ 1959 թվականին ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։ 1959-1965 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1965 թվականին ընդունվել է ԵրՊԲԻ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնին կից ասպիրանտուրա, որն ավարտել է 1968 թվականին[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1968-1981 թվականներին ԵրՊԲԻ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում եղել է որպես ասիստենտ, ավագ գիտաշխատող, 1981 թվականից՝ դոցենտ, 1975 թվականին՝ ավագ գիտաշխատող, 1982 թվականին՝ դոցենտ, 2005 թվականին՝ պրոֆեսոր։ 1988-1994 թվականներին միաժամանակ եղել է բժշկական համալսարանի արտասահմանցի ուսանողների դեկան, 1994-2005 թվականներին՝ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 2005 թվականից՝ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ Մեծ ճանաչում ունեն Գրիզելդա Նավասարդյանի տարբեր պայմաններում օրգանիզմի մահացման և վերակենդանացման հիմնախնդիրներին, փորձարարական սակավաշարժության պայմաններում զարգացող վարքային-իմացական տեղաշարժերի, ծերություն և սակավաշարժություն հարաբերակցության ախտաֆիզիոլոգիական մեխանիզմների վերահանմանը, նոզոլոգիայի հիմնադրույթներում միջնադարյան հայ փիլիսոփաների և բժիշկների ավանդին վերաբերող աշխատանքները[2]։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով[2]։ Բազմաթիվ գիտական հրապարակումների, ուսումնամեթոդական հոդվածների, ձեռնարկների, ախտաֆիզիոլոգիայի դասագրքերի հեղինակ է[3]։ Մեծ է Գրիզելդա Նավասարդյանի ներդրումը Բոլոնիայի գործընթացի[4] շրջանակում բարձրագույն կրթության որակի եվրոպական չափայնության հավաստման, ուղեցույցների մշակման և ներդրման գործում[2][5]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության հիմնադիր և նախագահ
  • Էկոլոգիայի և Կենսագործունեության միջազգային ակադեմիայի (Նյու-Յորք, Սանկտ-Պետերբուրգ) իսկական անդամ
  • Ախտաֆիզիոլոգիայի միջազգային ընկերության գործադիր խորհրդի, դասավանդման տեխնոլոգիաների հանձնաժողովի անդամ
  • Ուկրաինայի ախտաֆիզիոլոգների ընկերակցության վարչության պատվավոր անդամ, 2012 թ., նոյեմբեր
  • ԵՊԲՀ միջազգային հավատարմագրման փորձագիտական հանձնաժողովի, կարգապահական կոմիտեի անդամ
  • «Բժշկություն, գիտություն և կրթություն» ամսագրի խորհրդի անդամ

Պարգևներ խմբագրել

  • Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի բժշկական համալսարանների մեդալներ
  • ՌԴ բժշկական ակադեմիայի Ա. Սպերանսկու անվան մեդալ ախտաֆիզիոլոգիայի ասպարեզում գիտամանկավարժական ավանդի, հայ-ռուսական համագործակցության ամրապնդման համար, 2007

Երկեր խմբագրել

  • «Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ»[6], հայերեն, 1995
  • «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիա» բուհական դասագիրք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԵՊԲՀ, Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գրիզելդա Ասատուրի Նավասարդյան
  3. Նավասարդյան, Գրիզելդա Ասատուրի, Հայ գիրք
  4. ««Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Kinetic Foundation for Armenian Retrospection». archive.li. 2006 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ