Գրիգոր Քեշիշյան

հայ արձակագիր, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Սամվելի Քեշիշյան (տոհմական ազգանունը՝ Աջապահյան, օգոստոսի 12, 1921(1921-08-12), Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1980(1980-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946)։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։ Սերում է Հայկական Կիլիկիայի Աջապահյան հնամենի տոհմից։

Գրիգոր Քեշիշյան
Ծնվել էօգոստոսի 12, 1921(1921-08-12)
ԾննդավայրԱդանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 14, 1980(1980-01-14) (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
ԿրթությունՍահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ (1935), Մելքոնյան կրթական հաստատություն (1941), Բեյրութի ամերիկյան համալսարան (1946) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1951)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱվանգարդ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե և Հայկական սովետական հանրագիտարան
Գրիգոր Քեշիշյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքում։ Հայրը, որ բնիկ վահկացի էր, եղել է Սիսի 1921 թվականի ինքնապաշտպանական հերոսամարտի ղեկավարներից։

Գրիգոր Քեշիշյանը 1935 թվականին ավարտել է Բեյրութի Սահակյան վարժարանը, 1941 թվականին՝ Նիկոսիայի (Կիպրոս) Մելքոնյան կրթական հաստատությունը։ 1941—1943 թվականներին Բեյրութում աշխատել է իբրև գրագիր։ 1943—1946 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը։ 1953—1957 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, նախ որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ։ 1957-1958 թվականներին «Առողջապահություն» ամսագրում եղել է ոճաբան, 1958—1962 թվականներին՝ Հայպետհրատում խմբագիր, 1962—1964 թվականներին՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում մամուլի բաժնի վարիչ, 1964—1970 թվականներին՝ սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում մամուլի բաժնի վարիչ, 1970—1980 թվականներին՝ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում որպես ժողկրթության, հոգեբանության և մամուլի բաժնի վարիչ։ 1967—1968 թվականների ուսումնական տարում, համատեղության կարգով, սփյուռքահայ մամուլ է դասախոսել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։

Գ. Քեշիշյանի առաջին պատմվածքը՝ «Ծառս ծիրանի», լույս է տեսել 1940 թվականին, Նիկոսիայի «Այգ» պարբերականում։

Ռուսերեն առանձին գրքով հրատարակվել է նրա «Կղզի նման չիք Կիպրիա» երկը (Մոսկվա, 1974

Մահացել է Երևանում[1]։

Գ. Քեշիշյանի երկերի մատենագրությունը

խմբագրել
  • Մեծ ճանապարհի վրա, Երևան, Հայպետհրատ, 1948, 103 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 215 էջ։
  • Աշխարհի ապագա չեմպիոնները, Երևան, Հայպետհրատ, 1962, 16 էջ։
  • Քեզանից հեռու, քեզ հետ, Երևան, Հայպետհրատ, 1962, 278 էջ։
  • Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքում ընդգրկված է Գ. Քեշիշյանի համառոտ կենսագրականը, լուսանկարը և նրա «Այգեպանը», «Տխրություն», «Հանդիպում» պատմվածքները), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
  • Կղզի նման չիք Կիպրիա, Երևան, «Հայաստան», 1970, 216 էջ։
  • Տնակը կռունկի վրա (պատմվածքներ ու նովելներ), Երևան, «Հայաստան», 1975, 256 էջ։
  • Երկնքում շատ աստղեր կան, Երևան, «Սովետական գրող», 1977, 112 էջ։
  • Կտակը (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 224 էջ։

Գ. Քեշիշյանի կատարած թարգմանությունները (անգլերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգություն (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 236 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Ժամում 60 մղոն (ժողովածուի մեջ մտնող «Սպիտակ ձիու ամառը գործը թարգմել է Գ. Քեշիշյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 220 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածու, որի մեջ մտնող «Ջիմ Դենդի» պիեսը թարգմանել է Գ. Քեշիշյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ։
  • Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները, Երևան, Հայպետհրատ, 1964, 241 էջ։
  • Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները։ Լ Հեքլբերի Ֆիննի արկածները (գրքի մեջ մտնող «Թոմ Սոյերի արկածները» վիպակը թարգմանել է Գ. Քեշիշյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 552 էջ։
  • Ռ. Մարտին Դյու Գար, Թիբոները (վեպ, թարգմանության հեղինակակից Աբրահամ Ալիքյան), Երևան, «Սովետական գրող», 1984, 816 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 569-570.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Քեշիշյան» հոդվածին։