Գրիգոր Տաթևացու հուշարձան (Գորիս)

Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշարձան Գորիսում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Տաթևացու հուշարձան (այլ կիրառումներ)

Գրիգոր Տաթևացու հուշարձան, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ, աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշարձան Սյունիքի մարզի Գորիս քաղաքի համանուն հրապարակում[1]:

Picto infobox architecture.png
Գրիգոր Տաթևացու հուշարձան
Գրիգոր Տաթևացու հուշարձանը Գորիսում՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում.jpg
Գրիգոր Տաթևացու հուշարձանը Գորիսի համանուն հրապարակում
Գտնվում էՀայաստան Գորիս
Կառուցվել է2010
Կառուցել էքանդակագործ՝ Նարեկ Օրդյան
Շինարարճարտարապետ՝ Սևադա Զաքարյան
Ներկա վիճակըԿանգուն

ՆկարագրությունԽմբագրել

Գրիգոր Տաթևացու հուշարձանը կառուցվել է Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշահամալիրի կազմում: Հուշարձանի բացումը տեղի է ունցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին[2]՝ Գորիս քաղաքի 140-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ[1][3], որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և այլք[4]:

3,5 մետր բարձրությամբ հուշարձանի երկու կողմերում բարձրանում են քանդակազարդ խոյակներով 5 մետր երկարությամբ սյուներ[1]:

ՀեղինակներԽմբագրել

  • Քանդակագործ՝ Նարեկ Օրդյան[5]
  • Ճարտարապետ՝ Սևադա Զաքարյան

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Հուշարձանը քանդակագործի առաջին աշխատանքն է[1]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել