Գրիգոր Պատրիարք
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1791

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Պատրիարք (Պասմաճյան) (՞, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1791), հայ մատենագիր, հոգևորական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1764-1773 թթ.-ին եղել է Կ. Պոլսի պատրիարք։ Հետագայում դարձել է Կիպրոսի հայերի հոգևոր առաջնորդը, ապա մեկնել է Իտալիա։ Մահացել է Տրիեստում։

Ունեցել է մշակութային, կրթական գործունեություն։ Գրել է մի շարք երկեր, ինչպես «Յիշատակարան», «Ողջագիր իբր պատմողօրէն», «Ազդեցութիւն պատմողօրէն առ ազգն Հայոց որք են ի Ստամպօլ» և այլն, որոնք հանդիսանում են իր ժամանակաշրջանի պատմական հիշատակարանները։ Սրանցից առաջինը տպագրվել է 1905 թ.-ին «Բանասեր» հանդեսում[1]։

Աշխատություններ

խմբագրել
  • Յիշատակարան Պասմաճեան Գրիգոր պատրիարքի. հրատարակեց Բաբգէն ծ. վրդ. Կիւլեսէրեան, Պարիս, 1908 (արտատպուած «Բանասէր» հանդէսէն)։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 258.