Գրիգոր Շիրմազան
Գրիգոր Վասիլի Շիրմազան (դեկտեմբերի 9, 1892[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 19, 1964[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-շինարար։ ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957)։
Գրիգոր Շիրմազան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1892[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 19, 1964[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան (1917)[1] |
Ավարտել է Մոսկվայի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (1917)։ 1922-1924 թվականներին աշխատել է Երևանի ժող․ համալսարանում (տեխ․ ֆակուլտետի դեկան և դասախոս), 1924 թվականից՝ ջրային տնտեսության բնագավառում։ 1925-1928 թվականներին Շիրմազանի ղեկավարությամբ կառուցվել է Այղր լճի ջրհան կայանը (այն ժամանակ ԽՍՀՄ-ում առաջին խոշոր մեխ․ տեղակայանքը) և ոռոգման համակարգը՝ Էջմիածնի շրջանում։ Զբաղվել է ՀՍԱՀ ոռոգման և ջրամատակարարման հարցերի ուսումնասիրությամբ։
1937 թվականին անհիմն բռնադատվել է, աքսորվել, 1955 թվականին արդարացվել։
Երկեր
խմբագրել- Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Երևան, 1962:
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 517)։ |