Գրիգոր Մելիք-Սարգսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գրիգոր Համբարձումի Մելիք-Սարգսյան (հունվարի 30, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2024[1]), գրող, իրավաբան, Հայաստանի Գրողների միության անդամ (2003)։ Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի և Բնության ու հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրհներգի տեքստի հեղինակը։
Գրիգոր Մելիք-Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 11, 2024[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | գրող և իրավաբան |
Աշխատավայր | Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Անդամություն | ՀԳՄ և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Մոսկվայի և Խարկովի կադրերի կատարելագործման ինստիտուտները։ 1985 թվականից Հայաստանի ազնվականների միության անդամ է, նրան շնորհվել է իշխանի կոչում՝ իր մելիք նախապապերի ժառանգության կարգով։ Ունի պրոֆեսորի, արդարադատության խորհրդականի կոչումներ։ Կառուցել է եկեղեցի (2002) և մատուռ (2007)։ Ավանի սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետն է։ Վերաքննիչ դատարանի դատավոր է։
Ստեղծագործություններ
խմբագրելՀրատարակել է իրավական, խոհական և երգիծական թեմաներով 28 գիրք՝ «Համբարձում», «Ծիծաղացավ», «Զվարճալիք», «Առեղծվածային տեսիլներ», «Հիմարության շքահանդես», «Հանցագործության լաբիրինթոսում», «Հանցավոր աշխարհի ուրվապատկերը», «Հուշարձան կատվին», «Արդյոք ովքե՞ր են», «Զավեշտի հանդես», «Պայազատ», «Հուշերի և անուրջների առկայծումներ», «Ադամի ճամփան», «Գիժ Համլետի կյանքն ու վախճանը», «Ուստա Սանոյի արկածները», «Հիմարության և խենթության անթոլոգիա», «Հերկեր», «Թույն մի թափեք բաժակիս մեջ», «Ադամորդու կատակարան», «Մարդ արարածը և իր արածը», «Հանաքներ և ծանակներ», «Երգիծանք և քծնանք», «Հրավառվող վերջալույս», «Դիմաքանդակ», «Խեղկատակները», «Հողմապտույտ», «Գյումրվա տրնգի», «Անցավ վախճան»։ «Ոզնու» կրկնակի դափնեկիր է։
Պարգևներ
խմբագրել2014 թվականին ճանաչվել է Վերաքննիչ քրեական դատարանի տարվա լավագույն դատավոր։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Արտեմ Գրիգորյան, «Հավատամք», (մենագրություն գրող Գրիշա Մելիք-Սարգսյանի մասին), Ե., 2004 թ.
- Ալբերտ Փարսադանյան, «Դպրոցական ուղեկից», 2008 թ., էջ 183
- Հենրիկ Գևորգյան, «Քողարկված դեմքեր» Ե., 1985 թ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Մելիք-Սարգսյան» հոդվածին։ |