Գրիգոր Սիմոնի Հայրապետյան (1889, Տեղ, Գորիսի շրջան-հոկտեմբերի 5,1948), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Գրիգոր Հայրապետյան
Ծնվել է1889
ԾննդավայրՏեղ
Մահացել է1948
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1889 թվականին, Տեղ գյուղում։ Նա սերում է քահանայի ընտանիքից։ Սովորել է Տեղի, Շուշիի թեմական դպրոցներում, ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դրանից հետո երեք տարի դասավանդել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Խարկովի բժշկական ինստիտուտում և աշխատել Պավլովի անվան ֆիզիոլոգիական ինստիտուտում։

Գիտական աշխատանքները վերաբերում են ուղեղի ֆիզիոլոգիայի և նյարդաբջջային համակարգի հիմնախնդիրներին։ Տպագրել է 120 գիտական հոդվածներ, հեղինակել մի շարք ուսումնական ձեռնարկներ։ 1936 թվականին զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում։ 1937 թվականին անարդարացիորեն ձերբակալվել է և աքսորվել Մագադան։ 1948 թվականին աքսորավայրից վերադարձել է և բնակություն հաստատել Աշխաբադում։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին զոհվել է երկրաշարժից։

Արտաքին հղումներ

խմբագրել

Հայրապետյան Գրիգոր Սիմոնի

Աղբյուրներ

խմբագրել
  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան