Գրիգոր Կեոչեյան
հայ նկարիչ
Գրիգոր Կեոչեյան (1845, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1883), հայ նկարիչ։
Գրիգոր Կեոչեյան | |
---|---|
Ծնվել է | 1845 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1883 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ծնվել է Կ. Պոլսում։ Նկարչական կրթությունն ստացել է Փարիզում, 1870-ականների սկզբներից նվիրվել նկարչությանը։ Ստեղծել է մի շարք բնանկարներ ու դիմանկարներ, որոնք ցուցադրվել են Կ. Պոլսում։ Լավագույն գործերից են մոր և քրոջ դիմանկարը։ Նրա նկարներից նմուշներ պահվում են Վենետիկի Մխիթարյանների վանքում[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 106.