Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Էմիլի Խաչատրյան (հուլիսի 21, 1957(1957-07-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիմածնոտային վիրաբույժ։ Բժշկական ծառայության կապիտան (1990)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1996

Գրիգոր Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 21, 1957(1957-07-21) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1979), վերապատրաստվել Մոսկվայի կենտրոնական գիտահետազոտական (1984), Լենինգրադի բժիշկների կատարելագործման (1986) համալսարաններում,Նանտի (Ֆրանսիա, 1989-1991), Տորոնտոյի (Կանադա) համալսարանական (1996) կենտրոններում. Բրյուսելի և Համբուրգի համալսարաններում (19981978-1999 թվականներին աշխատել է Հայաստանի Կամոյի շրջանի Նորատուս գյուղում, Երևանի մանկական 4-րդ, 2-րդ, 2-րդ հիվանդանոցներում, Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության Փտական կենտրոնում, 1999 թվականից՝ Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոցի բաժանմունքում, 2001 թվականից. միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։

1991 թվականին և 1992-1994 թվականներին կամավոր ու գործուղումով մեկնել է ԼՂՀ. աշխատել է Շահումյանի և Ստեփանակերտի հիվանդանոցներում (նաև մանկական), Կարաչինայի, Վեփշենի բուժկետերում, կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Բուժել և վիրահատել է հարյուրավոր հիվանդ և վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Աշխատությունները վերաբերում են դիմածնոտային արատների և ձևախախտումների վիրաբուժական բուժմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։