Գրիգոր Երեցփոխյան

հայ դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեցփոխյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Երեցփոխյան (անհայտ[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1884[1]), հայ դրամատուրգ։

Գրիգոր Երեցփոխյան
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1884[1]
Մասնագիտությունդրամատուրգ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում, սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, ավարտել Մոսկվայի պետական համալսարանը։ Մասնակցել է հայ ուսանողների կազմակերպած ներկայացումներին։ 1865 թվականին գրել է «Հնարագետ կինը», 1866 թվականին՝ «Ապրիլի մեկը կամ հանկարծակի նշանդրեք», 1873 թվականին՝ «Այ քեզ օյին» վոդևիլները, ինչպես նաև՝ «Մանկավարժուհին» կատակերգությունը և 1884 թվականին՝ «Ո՞վ է մեղավոր» դրաման։ Հայ ռեալիստական կենցաղային կատակերգության սկզբնավորողներից է։ Պիեսներում ներկայացրել է վաճառականության միջավայրը, քննադատել բուրժուազիայի բարոյականությունն ու դրամական հարաբերությունները։

Մահացել է 1884 թվականին։

Գրականություն խմբագրել

  • Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1, 1959:

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 584