Գրիգոր Գույումջյան

հայ գրականագետ

Գրիգոր Պողոսի Գույումջյան (հուլիսի 4, 1937(1937-07-04), Սալոնիկ, Հունաստան - 2012[1]), հայ աղբյուրագետ, գրականագետ, վաստակավոր լրագրող, հասարակական գործիչ, «Սեբաստիա» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ[1]։

Գրիգոր Գույումջյան
Ծնվել էհուլիսի 4, 1937(1937-07-04)
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
Մահացել է2012
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունգրականագետ, աղբյուրագետ, լրագրող և հասարակական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունՀայաստանի Դեմոկրատական Կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Գույումջյանը ծնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ 1990-ական թվականներին Գրիգոր Գույումջյանը աշխատել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Մասնագետ էր սփյուռքահայ մամուլի պատմությանը (հին և միջին շրջաններ), ինչպես նաև հայրենակցական միությունների գործունեությանը։ Բազմակողմանի գիտելիքների տեր «Հայկական սովետական հանրագիտարանի» բազմաթիվ բառահոդվածներ պատկանում են նրա գրչին։ Ճանաչված աղբյուրագետ, գրականագետ, վաստակավոր լրագրող, հասարակական գործիչ, «Սեբաստիա» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել