Գրիգոր Գալֆայան (խմբագիր)

հայ հրապարակախոս, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գալֆայան (այլ կիրառումներ)

Գրիգոր Գալֆայան (1868, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ խմբագիր-հրապարակախոս։

Գրիգոր Գալֆայան
Ծնվել է1868
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ 1895-1896 թվականների դեպքերից հետո մեկնել է Աթենք, որտեղ մնացել է մի քանի տարի, ապա անցել է Եգիպտոս։ Այնտեղ Տիրան Քելեկյանի հետ հրատարակել է «Էժիպշըն գրաֆիկ» և «Կաիրո Ուիքլի» անգլերեն պարբերականները 1902-1907 թվականներին։ 1909 թվականին վերադարձել է Պոլիս, հրատարակել «Գազեթ Ֆինանսիե» ֆրանսերեն պարբերականները, իսկ 1912 թվականին՝ «Սև կատու» երգիծաթերթը Երվանդ Օտյանի խմբագրությամբ։ Աշխատակցել է հայ մամուլին ու գրքերին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 221.