Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավշարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Ավշարյան (1891, Բաքու, Ռուսական կայսրություն - 1915, Վերին Բասեն), ռազմական գործիչ։

Գրիգոր Ավշարյան
1891 - 1915
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մարտեր/
պատերազմներ
Արևելյան ճակատ

Եղել է Հնչակյան կուսակցության անդամ։ Ավարտել է Կազանի ռազմական ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին մասնակցել է արևելյան ռազմաճակատի մարտերին և վիրավորվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել Է ռազմաճակատ (Կովկասյան ճակատ)։ Նշանակվել է հայկական կամավորական 6-րդ գնդի հրամանատար, աչքի ընկել ռազմավարական հմտությամբ։ Զոհվել է ռազմաճակատում։ Պարգևատրվել Է Գեորգիևյան ոսկե սրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։