Գրիգորի Սարգիսով
խորհրդային հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ
(Վերահղված է Գրիգորի Սարկիսովից)
Գրիգորի Ալեքսեյի Սարգիսով (Սարգսյան) (հուլիսի 9, 1902, Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1902 |
Ծննդավայր | Պյատիգորսկ, Ռուսաստան |
Մահացել է | 1964 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության տարիներ | 1933—1959 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր դերասան սցենարիստ |
Կենսագրություն Խմբագրել
Գրիգորի Սարգիսովը ծնվել է 1902 թվականին Պյատիգորսկ քաղաքում։ 1926 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը։ Աշխատել է «Սովկինո» կինոստուդիայում որպես ռեժիսոր-պրակտիկանտ։ Տարբեր տարիներ եղել է Հայֆիլմի, Լենֆիլմի, Գորկու անվան ստուդիայի և Մոսֆիլմի ռեժիսորը[1]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ռեժիսոր Խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1963 | Հավերժական ընկերություն |
1959 | Փլուզում |
1956 | Երբ քեզ հետ են ընկերներդ |
1954 | Սովետական Հայաստանի արվեստի վարպետների համերգը |
1952 | Անաստասավան գյուղի կոլխոզում |
1951 | Պայքար հացի համար |
1947 | Էներգետիկա |
Դերերը կինոյում Խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1933 | Հարութ | Արամ |
Սցենարիստ Խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1933 | Հարութ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Գրիգորի Սարգիսովի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2020-09-04