Գրաուերի լայնակտուց
Գրաուերի լայնակտուց | |
![]() Գրաուերի լայնակտուց | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Eurylaimidae |
Ցեղ | Pseudocalyptomena |
Տեսակ | Գրաուերի լայնակտուց (P. graueri) |
Միջազգային անվանում | |
Pseudocalyptomena graueri | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Խոցելի տեսակ |
Գրաուերի լայնակտուց (տարբերակներ՝ Գրաուերի եղջերակտուց, կանաչ եղջերակտուցիկ[1], լատին․՝ Pseudocalyptomena graueri), եղջերակտուցների ընտանիքին պատկանող տեսակ, որը ներկայացնում է Pseudocalyptomena ցեղը[2]։ Այս տեսակն իր անվանումն ստացել է ի պատիվ գերմանացի կենսաբան Ռուդոլֆ Գրաուերի, ով հավաքել է բնապատմական հավաքածու Բելգիական Կոնգոյում։
Դասակարգում
խմբագրելԲարոն Ուոլտեր Ռոտշիլդը, ով նկարագրել է այս տեսակը, գտնում էր, որ այս ճանճորսը միայն արտաքնապես է նման Calyptomena ցեղին պատկանող ասիական եղջերակտուցներին, որտեղից էլ առաջացել է pseudo կամ «կեղծ» Calyptomena անվանումը[3]:
Նկարագրություն
խմբագրելՎառ կանաչ փետուրներով, երկնագույն վզով և փոքր կտուցով այս թռչնատեսակը շատ է տարբերվում մնացած եղջերակտուցներից։ Հասուն առանձնյակներն ունեն անգույն գլխարկ՝ մանր երկայնակի, սև գծերով, իսկ կտուցից աչք ընկած հատվածում՝ նեղ սև «սանձիկ»։
Բիոտոպեր և արեալ
խմբագրելՀանդիպում է արևադարձային, խոնավ լեռնային անտառներում և համարվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ուգանդայի Ալբերտին ռիֆտի լեռնային էնդեմիկ տեսակ։ Ուգանադայում այս հազվագյուտ թռչունը հանդիպւմ է Բվինդի անտառներում՝ 2100-ից 2200 մետր բարձրության վրա[4]։ Հավանաբար պոպուլյացիայի խտությունը ավելի փոքր է, քան 1 թռչուն/կմ²։
Սննդառություն
խմբագրելՍնվում է սերմերով, հյութեղ պտուղներով, ծաղիկներով, ինչպես նաև որոշ անողնաշարներով։
Պահպանություն
խմբագրելԱյս տեսակը հազվադեպ է հանդիպում, բայց ներկայումս պահպանության տակ է գտնվում նրա արեալի մի մասը միայն։ Անտառահատումները և արեալի կրճատումը վտանգում են վերջինիս։ Այս տեսակը Բնության պահպանության միջազգային միության կողմից դասակարգվել է որպես խոցելի տեսակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 205. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Thomas M. Brooks, John D. Pilgrim, Ana S. L. Rodrigues & Gustavo A. B. Da Fonseca Conservation status and geographic distribution of avian evolutionary history // Phylogeny and Conservation / Andy Purvis; John L. Gittleman; Thomas Brooks. — Cambridge University Press, 2005. — Т. 8. — С. 267—294. — (Conservation Biology). — ISBN 978-0-521-82502-3
- ↑ Rothschild, H. Description of a new bird from Africa(անգլ.) // Ibis[en]. — Wiley-Blackwell[en], 1909. — Т. 51. — № 4. — С. 690—691. —
- ↑ Britton, P. L. (ed.) Birds of East Africa: their habitat, status and distribution. — Nairobi: East Africa Natural History Society, 1980. — С. 112.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուերի լայնակտուց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուերի լայնակտուց» հոդվածին։ |