Գրանիտացում, երկրակեղևի խոր մասերում տեղի ունեցող պրոցեսների ամբողջություն, որի շնորհիվ տարբեր տիպի ապարները փոփոխվելով ձեռք են բերում գրանիտային կազմ։ Գրանիտացումը կատարվում է Երկրի խորքից բարձրացող գազային կամ հեղուկ լուծույթների ազդեցության տակ և դիտվում է որպես մետասոմատիկ պրոցես՝ կապված տարրերի ինչպես ներժայթքման, այնպես Էլ արտաժայթքման հետ։

Հայաստանում գրանիտացման գործընթաց արտահայտված է Ծաղկունյաց լեռնաշղթայի բայկալ-կալեդոնյան հասակի մետամորֆային ապարներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 202