Գրական նկատողություններ
«Գրական նկատողություններ», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Գրական նկատողություններ | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Հրատարակվել է | 1916 |
Վիքիդարան | Գրական նկատողություններ |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին մայիսի 17-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 108 համարում[1]։
Այնուհետև, կրճատումներով և բազմաթիվ խմբագրություններով, 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 313-315)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։