Գրական թանգարան (Կրասնոյարսկ)

Վ․ Պ․ Աստաֆևի անվան գրական թանգարան, թանգարան Կրասնոյարսկ քաղաքում։

Գրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոյարսկ
ՎայրԿրասնոյարսկ
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի կառույց խմբագրել

Թանգարանը գտնվում է 19-րդ դարի գոթական մոտիվներով մոդեռն ոճի առանձնատանը։ Տունը պատկանել է վաճառական Ֆրիդա Ցուկերմանին։ 1913 թվականին տունը վերակառուցվել է գավառական ճարտարապետ Վ.Ա. Սոկոլովսկու կողմից։ Տունը քաղաքի լավագույններից մեկն էր, 1894 թվականին այնտեղ ապրել է Ենիսեյ նահանգի նահանգապետ Լ.Կ. Տելյակովսկին։

Հեղափոխությունից հետո Ցուկերմանի ընտանիքը արտագաղթել է, իսկ շենքը՝ ազգայնացվել։ Շենքում է գտնվել Կրասնոյարսկի առաջին կոմունաներից մեկը, այնուհետև օդաչուների հանրակացարանը, հետագայում տունը վերածվել է հասարակ բնակելի շենքի։

Ներկայումս շենքը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է։

Պատմություն խմբագրել

Գրական թանգարան ստեղծելու գաղափարը ծագել է 1946 թվականին Կրասնոյարսկում գրողների միության մասնաճյուղի բացումից հետո։ Տեղի է ունեցել գիտաժողով և ստեղծվել թանգարանի հայեցակարգը։ Հայեցակարգի հեղինակը գիտնական-բանասեր և գրող Արոն Գուրեվիչն է։ 1956 թվականին Գրողների միության նախագահ Ն. Ս. Ուստինովիչի նախաձեռնությամբ սկսվել է ցուցանմուշների հավաքագրումը։

Թանգարանը ստեղծվել է Վիկտոր Աստաֆևի նախաձեռնությամբ։ Բացվել է 1997 թվականի հունիսի 6-ին՝ շենքի՝ 10 տարի տևած վերականգնումից հետո։

Թանգարանը նվիրված է բացառապես սիբիրյան գրողներին և Սիբիրի մասին գրականությանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է եզակի պատկերային, գրավոր աղբյուրներ, փաստաթղթեր, լուսանկարներ, պաստառներ, ազդագրեր, 19-20-րդ դարերի գրողների և բանաստեղծների ինքնագրեր, 19-20–րդ դարերի հազվագյուտ գրքեր և ամսագրեր։

Գրադարան խմբագրել

Գրադարանում պահվում են սիբիրյան գրողների գրքերն ու արխիվները՝ Վ. Պ. Աստաֆև, Ս. Վ. Սարտակով, Ի. Դ. Ռոժդեստվենսկի, Ն. Ս. Ուստինովիչ, է. Ա. Ախադով, Ն. Ի. Մամին, Պ. Պ. Պետրով, Մ. Ի. Օշարով, Ի. Ի. Պանտելեև, Մ. Ս. Պերեվոզչիկով, Զ. Յ. Յախնին, Ա. Տ. Չերկասով, Ա. Ի. Չմիխալո և այլք։

Գիտաժողովներ խմբագրել

Թանգարանն ամեն տարի անցկացնում է գիտագործնական գիտաժողով «Սիբիր՝ դաժան և նուրբ» հանրակրթական դպրոցների աշակերտների համար։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Броднева, А. В. «У нас все писатели страдали» интервью с директором Литературного музея А. В. Бродневой // газета «Вечерний Красноярск». 2005. — 30 ноября.
  • Красноярский литературный музей // Элита Красноярского края на рубеже двух тысячелетий. — Красноярск, 2000.
  • Литературный музей։ проспект. Красноярск, 2002.
  • Музейный хоровод։ Из опыта работы Литературного музея по использованию интерактивных методов в разделе «Сибирский фольклор» / авт.-сост. М. В. Фролова. — Красноярск, 2003
  • Чмыхало Б. А. «…Для достижения истинной пользы» //газета «Городские новости». — 2001. — 2 марта.
  • Шленко, Ю. Музей вышел из подполья / Юлия Шленко //«Сегодняшняя газета». 2000. — 20 января