Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի
«Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Հրատարակվել է | 1916 |
Վիքիդարան | Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին մայիսի 6, 8, 10, 12 -ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 99, 101, 102, 104 համարներում[1]։
Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 340-349)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։