Գվեն Այֆիլ
Գվենդոլին Լ. Այֆիլ (անգլ.՝ Gwendolyn L. Ifill, սեպտեմբերի 29, 1955[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 14, 2016[3][1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ)[8], ամերիկացի լրագրողուհի, հեռուստահաղորդող և գրող։ 2008 թվականին պարգևատրվել է Պիբոդի մրցանակով։ Նրա անունը 2012 թվականին հանդիսավոր կերպով գրվել է Աֆրոամերիկացի լրագրողների ազգային ասոցիացիայի փառքի սրահում։
Գվեն Այֆիլ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1955[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 14, 2016[3][1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Simmons University?[4] |
Մասնագիտություն | հաղորդավար, գրող և լրագրող |
Աշխատավայր | PBS?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | White House press corps? և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | pbs.org/weta/washingtonweek/gwen/ |
Gwen Ifill Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Գվեն Այֆիլը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում՝ Ջամայկա շրջանում[9]։ Նա հոգևորականի ընտանիքում վեց երեխաներից հինգերորդն էր[10][11]։ Նրա ամբողջական անունը ծննդյան պահին եղել է Գվենդոլին Լ. Այֆիլ, բայց նա երբեք չի բացել գաղտնիքը՝ ինչ է նշանակել իր երկրորդ անունը՝ «Լ»–ը, որը իրեն դուր չի եկել[12]։
Այֆիլը 1977 թվականին ավարտել է Բոստոնի Սիմոնս քոլեջը՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան[13]։
Դեռևս քոլեջում նա սկսել է հոդվածներ գրել տեղական թերթերի համար։ 1981–1984 թվականը նա աշխատել էThe Baltimore Sun թերթի խմբագրությունում, 1984–1991 թվականը՝ «Վաշինգտոն Փոստ»-ում, 1991–1994 թվականը՝ «Նյու Յորք Թայմս»-ում[13]։ 1994 թվականին նա աշխատանք է ստացել NBC հեռուստաալիքում։ 1999 թվականի հոկտեմբերից Այֆիլը դարձել է «Washington Week» ծրագրի ղեկավար և ազգային հեռուստաալիքում առաջին քաղաքական թոք շոու վարող թխամորթ կին։ Այֆիլը դարձել է առաջին թխամորթ կինը, որ վարել է վիցե-նախագահական դեբատներ[14]։ Գվեն Այֆիլը 2004 թվականի հոկտեմբերի 5-ին դեբատ է վարել փոխնախագահ, հանրապետական Դիք Չեյնիի և Հյուսիսային Կարոլինայի սենատոր, դեմոկրատ Ջոն Էդվարդսի հետ։ Այնուհետև նա բազմաթիվ բանավեճերի հաղորդավար է եղել (այդ թվում՝ Ջո Բայդենի և Սառա Փեյլիի Հիլարի Քլինթոնի և Բեռնի Սանդերսի): Այֆիլը «Քաղաքականությունը և մրցավազքը Օբամայի դարաշրջանում» բեսթսելլերի հեղինակն է, որը հրատարակվել է Բարաք Օբամայի երդմնակալության օրը[15]։
Հիվանդություն և մահ խմբագրել
Այֆիլը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 2016 թվականի նոյեմբերի 14-ին 61 տարեկան հասակում[14]։ CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Այֆիլը անցկացրել է իր վերջին օրերը Վաշինգտոնում, Կոլումբիայի մարզում և Խոսպիսում՝ շրջապատված հարազատներով և ընկերներով[8]։
Անձնական կյանք խմբագրել
Այֆիլը երբեք ամուասնացած չի եղել և երեխա չի ունեցել[16]։
Մրցանակ խմբագրել
Գվեն Այֆիլը, աշխատելով Հանրային հեռարձակման ծառայությունում, 2008 թվականին նախընտրական կամպանիայի լուսաբանման համար պարգևատրվել է Պաբոդիի մրցանակով։ Նրա անունը 2012 թվականին հանդիսավոր կերպով գրանցվել Է Աֆրոամերիկացի լրագրողների ազգային ասոցիացիայի փառքի սրահում[12]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.pbs.org/newshour/bb/gwen-ifill-61-pbs-journalist-covered-history-made-history/
- ↑ 4,0 4,1 http://www.pbs.org/weta/washingtonweek/profile/gwen-ifill
- ↑ https://www.radcliffe.harvard.edu/event/radcliffe-day-2017
- ↑ https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
- ↑ https://apsanet.org/mcwilliamsrecipient
- ↑ 8,0 8,1 «Gwen Ifill dead at age 61». POLITICO. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «After Words with Gwen Ifill» (անգլերեն). C-SPAN.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Specter, Michael (1991 թ․ դեկտեմբերի 2). «O. Urcille Ifill Sr., 70, a Leader Of a Black Church and of Causes». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Answers - The Most Trusted Place for Answering Life's Questions» (անգլերեն). Answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 12,0 12,1 Roberts, Sam (2016 թ․ նոյեմբերի 16). «Gwen Ifill, Political Reporter and Co-Anchor of 'PBS NewsHour,' Dies at 61». New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 13,0 13,1 «Gwen Ifill». www.nndb.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 14,0 14,1 «Veteran Washington Journalist Gwen Ifill Dies At 61». NPR.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ {{Cite web|url=http://archive.boston.com/ae/books/articles/2009/03/05/breaking_through/%7CtitleАйфил(չաշխատող հղում) умерла от рака молочной железы 14 ноября 2016 года в возрасте 61 года<ref>Կաղապար:Cite=Gwen Ifill talks about 'The Breakthrough' - The Boston Globe
- ↑ Bernstein, Adam. «Gwen Ifill, PBS journalist, dies of cancer at age 61, PBS says». chicagotribune.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.