Գվարդեյսկայա հրապարակ (Դոնի Ռոստով)

Գվարդեյսկայա հրապարակ (ռուս.՝ Гвардейская площадь), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հրապարակներից մեկը, որը գտնվում է քաղաքի Լենինյան շրջանում` Կրասնոարմեյսկայա փողոցի կենտրոնում։

ռուս.՝ Гвардейская площадь
Գվարդեյսկայա հրապարակ
Տ-34 տանկի հուշարձանը, 2014 թվական
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Լենինյան շրջան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հրապարակն անվանվել է ի պատիվ 1943 թվականին Դոնի Ռոստով քաղաքն ազատագրած հերոս գվարդիականների։

Հրապարակի կենտրոնում տեղադրված Է Տ-34 տանկը` 3-րդ գվարդիական տանկային կորպուսի, 2-րդ գվարդիական և 5-րդ գվարդիական Զիմովնիկովյան մեքենայացված կորպուսների մարտիկների, 6-րդ գվարդիական տանկային բրիգադի տանկիստների, ինչպես նաև 34-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պատվին, որոնք Դոնի Ռոստով քաղաքը 1943 թվականի փետրվարի 14-ին ազատագրել են գերմանաֆաշիստական զավթիչներից[1]։ Հուշարձանը բացվել է 1967 թվականի նոյեմբերին[2]։ Նրա հեղինակներն են ճարտարապետներ Գ. Ա. Գրիգորևը և Ն. Ն. Ներսիսյանցը։

Պատվանդանի վրա տեղադրված է իրական մարտական մեքենա` Լեհաստանում տեղակայված Հյուսիսային խմբի զորքերի գվարդիական զորամասի (նախկին 6-րդ տանկային բրիգադ) տանկերից մեկը։ Տանկը վերանորոգվել է Միլլերովոյի նորոգման գործարանում, որտեղից իր ընթացքով ժամանել է Դոնի Ռոստով` ինքնուրույն բարձրանալով պատվանդանի վրա։ 1980-ականներին հուշարձանը վերանորոգվել է, ընդ որում` մարտական մեքենան կրկին իր ընթացքով մեկնել է ստուգման և վերադարձել[1]։

Հուշարձանի շուրջը գտնվում է ծառերով և ծաղկանոցով մեծ, խոտածածկ տարածք։ Ամեն տարի մայիսի 9-ին այստեղ անցկացվում է հանդիսավոր հանրահավաք, դրվում են ծաղիկներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Танк на Гвардейской площади Ростова-на-Дону
  2. Памятник гвардейцам-танкистам (танк Т-34) (Ростов-на-Дону)
  3. «Гвардейская площадь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել