Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական ազգային վարժարան

Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական ազգային վարժարան (անգլ.՝ Krouzian-Zekarian-Vasbouragan Armenian School), երկլեզու մասնավոր տարրական-միջնակարգ (K-8) դպրոց Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա

Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական ազգային վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
Կայքkzv.org

Պատմություն

խմբագրել

Դպրոցը միակ հայկական դպրոցն է Սան Ֆրանցիսկո ծովախորշի շրջանում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցին այն հիմնադրել է 1980 թվականին։ Նախադպրոցականից մինչև առաջին դասարաններ ունեցող նախակրթարանը բացվել է սեպտեմբերին։ Շենքի շինարարությունն ավարտվել է նախորդ ամիս։ Սկզբում այստեղ սովորել է 34 երեխա։ 1985 թվականի օգոստոսից մինչև 1986 թվականը կայացել է շինարարության երկրորդ փուլը, որի ընթացքում ավելացվել է երկրորդ հարկը։ Հրաչ Դարբինյանի նվիրաբերած միջոցներով ստեղծվել է միջնակարգ դպրոցի բաղկացուցիչը, որը կոչվում է Վասպուրական միջնակարգ դպրոց։ 2015 թվականին վարժարանն ուներ 144 աշակերտ, որից 35-ը՝ նախադպրոցական տարիքի[1]։

Վարժարանի համահիմնադիրներից էր Գրիգոր Գռուզյանը[2]։

Գլոբալ հարձակումների զոհ

խմբագրել

Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական ազգային վարժարանը դարձել է ատելության հողի վրա հիմնված հանցագործությունների թիրախ՝ հայերի դեմ բազմաթիվ գլոբալ հարձակումների շրջանակում։ 2020 թվականի հուլիսի 24-ին հայկական դպրոցը ենթարկվել է վանդալության. հաղորդվում է, որ այն հրահրված էր Ադրբեջանի կառավարության կողմից[3]։ Դպրոցի շրջանավարտները ատելության հողի վրա կատարված այս հանցագործությունը դիտարկեցին որպես միասնության հնարավորություն և հանդես եկան միասին։ Նրանք բարձրացրին իրենց դրոշը, պարեցին հանուն խաղաղության և դպրոցի ճակատը ծածկեցին մի պաստառով, որի վրա գրված է եղել. «Հայերը կանգնում են ատելության դեմ»[4]։

Վանդալության դեպքից երկու ամիս անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին, կրակել են դպրոցի ցուցանակի վրա[5]։ Սպաները հսկում են տարածքը հակահայկական գրաֆիտիներ հայտնվելուց հետո, սակայն կասկածյալները չեն հայտնաբերվել, տուժածներ չեն եղել[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «A Piece of Armenia in San Francisco… Celebrating KZV's 35th Anniversary». Asbarez. 2015 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  2. Pimsleur, J.L. (1998 թ․ ապրիլի 25). «OBITUARY -- Krikor Krouzian». San Francisco Chronicle. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  3. «BREAKING NEWS: Armenian School In San Francisco Vandalized As Part Of A Series Of Global Attacks On Armenians. | ZARTONK MEDIA». zartonkmedia.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Pena, Luz (2020 թ․ հուլիսի 25). «'I'm afraid now for my son:' SF Armenian school vandalized with hateful graffiti». ABC7 San Francisco (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 «BREAKING NEWS: San Francisco KZV Armenian School's Sign Was Shot At Over The Weekend. | ZARTONK MEDIA». zartonkmedia.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական ազգային վարժարան» հոդվածին։