Գոֆիցկոե (Կրասնոդարի երկրամաս)

գյուղ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում

Գոֆիցկոե (ռուս.՝ Гофицкое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Լաբինսկի շրջանի կազմում։

Գյուղ
Գոֆիցկոե
ռուս.՝ Гофицкое
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼաբինսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն592 մարդ (2010[1])
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86169
Փոստային դասիչ352533
ՍՎՏԲՀԴ3230843002
Գոֆիցկոե (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)##
Գոֆիցկոե (Կրասնոդարի երկրամաս) (Ռուսաստան)
Գոֆիցկոե (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)##
Գոֆիցկոե (Կրասնոդարի երկրամաս) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2002 թվականին կազմել է 580 մարդ, 2010[1] թվականին՝ 592 մարդ։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Լաբինսկ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ Կարաչայ-Չերքեզիայի սահմանին, Լաբայի աջ ափին։ Խուտորի երկարությունը 4 կմ է։ Գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Կալաջինսկայա գյուղը, 10 կմ դեպի հարավ-արևելք՝ Ախմետովսկայա, 5 կմ դեպի արևելք՝ Օտվաժնայա, 2 կմ հարավ՝ Չեռնորեչենսկայա ավանը։ Գյուղը արևմուտքից շրջապատված է լայնատերև անտառով, արևելքից լեռներով, հյուսիսից և հարավից՝ դաշտերով։

Գյուղի միակ փողոցը՝ Լենինի, գտնվում է Կրասնոդար-Ախմետովսկայա մայրուղու վրա։

Պատմություն

խմբագրել

Մինչ Հայրենական մեծ պատերազմը գյուղը կոչվել է Զաբոլոտնիյ՝ ի պատիվ իր առաջին բնակչի, ով տեղափոխվել է Օտվաժնայա գյուղից։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղում գործել է «Գոֆիցկի պանրի գործարան» ՍՊԸ-ն, որը 2005 թվականին ճանաչվել է սնանկ և փակվել։ Նաև տարբեր տարիներին փակվել են հացաբուլկեղենի արտադրամասը, զգալիորեն կրճատվել է անասնագլխաքանակը։ Գործում է միայն կաթնամթերքի ֆերմա։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում է մինչև 9-րդ դասարանի դպրոց։ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները սովորում են Կալաջինսկայա գյուղում, որտեղից դպրոցական ավտոբուս է գալիս նրանց համար։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել