Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Նորիկի Վարդանյան (հոկտեմբերի 18, 1963(1963-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի հայ մարզիչ և նախկին գեղասահորդ (ներկայացրել է Խորհրդային Միությունը), որ եղել է կանանց մենասահքի Եվրոպայի հունգարացի առաջին չեմպիոնի՝ Յուլիա Շեբեշտյանի մարզիչը։ Ներկայում աշխատում է Միացյալ Թագավորությունում։

Գուրգեն Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 18, 1963(1963-10-18) (60 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Ելենա Սլեպովա, Ելենա Չայկովսկայա, Էդուարդ Պլիներ

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Վարդանյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])։ Գեղասահքով զբաղվել սկսել է 1976 թվականին Երևանում, Ելենա Սլեպովայի գլխավորությամբ[2]։ Առաջին խոշոր մրցումներից մեկը դարձել է 1978 թվականին Սվերդլովսկում անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային Սպարտակիադան, որին նա մասնակցել է պատանիների շարքում[3]։ 1978 թվականից մինչև 1980 թվականն ընդգրկված է եղել ԽՍՀՄ երիտասարդական, 1980-1987 թվականներին՝ ազգային հավաքականներում։ Մոսկվա տեղափոխվելուց հետո մարզվել է Էդուարդ Պլիների, ապա խորհրդային ականավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի մոտ 1980 թվականից մինչև 1986 թվականը[2][4]։ Մասնակցել և մրցանակների է արժանացել միջազգային տարբեր մրցաշարերում[5]։ 1983, 1986, 1987 թվականներին Գուրգեն Վարդանյանը նվաճել է ԽՍՀՄ գավաթը, իսկ 1984 թվականին նրան շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։

Գուրգեն Վարդանյանը վերադարձել է Հայաստանի 1987 թվականին և սկսել աշխատել որպես մարզիչ այն մարզադպրոցում, որտեղ ինքն էր սկսել զբաղվել գեղասահքով[4], ապա դարձել է նրա տնօրենը։ 1989 թվականի դեկտեմբերին Գուրգեն Վարդանյանը Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մեկնել է Հունգարիա, որտեղ աշխատել է հունգարացի առաջատար գեղասահորդների հետ։ Նրա սաների թվում են եղել Հունգարիայի չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ Թամարա Դորոֆեևը[6] և Դիանա Փոթը[7], ինչպես նաև Հունգարիայի իննակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուլիա Շեբեշտիենը[8]։ Վերջինիս հետ Գուրգեն Վարդանյանն սկսել է աշխատել 1989 թվականի վերջերին[4], երբ նա եղել է ինը տարեկան և որոշակի ընդմիջումներով շարունակել է մարզել Շեբետիենին նրա ողջ մարզական կարիերայի ընթացքում։ 1994 թվականից նա մարզել է նաև իր որդուն՝ Հունգարիայի տղամարդկանց մենասահքի քառակի չեմպիոն Տիգրան Վարդանյանին[9]։

2010 թվականի ապրիլին Գուրգեն Վարդանյանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ Նոթինգհեմ[10], որտեղ աշխատել է որպես «National Ice Centre»-ի տնօրեն[11][12] և զբաղվել մարզչական ախատանքով։ Նրա սաների թվում է եղել 2011 թվականի Մեծ Բրիտանիայի չեմպիոն Դևիդ Ռիչարդսոնը[13]։

Ընտանիք խմբագրել

  • Քույրը՝ Հասմիկ Վարդանյան (ծնվել է 1967 թվականին), ԽՍՀՄ կանանց մենասահքի առաջնության եռակի մրցանակակիր պատանիների շարքում (1981-1983), ԽՍՀՄ սպորտի վարպետ, մարզիչ, Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանի գեղասահքի և մանկավարժության ամբիոնի դոցենտ,
  • Կինը՝ Երանյակ Իպակյան (ծնվել է 1963 թվականին), մարզիչ և խորեոգրաֆ[4], աշխատել է Հունգարիայի առաջատար մարզիկների հետ,
  • Որդին՝ Տիգրան Վարդանյան (ծնվել է 1989 թվականի մարտի 26-ին Մոսկվայում), Հունգարիայի տղամարդկանց մենասահքի քառակի չեմպիոն (2007-2009, 2011), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից, ներկայացրել է Հունգարիան[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гурген Норикович Варданян» [Gurgen Norikovich Vardanjan] (Russian). fskate.ru.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Geikhman, Tatiana (2009 թ․ հոկտեմբերի 28). «Варданян: Юля для меня уже как дочь» [Julia is like a daughter to me]. championat.ru (Russian). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Asaturov, Ilya (March 2007). «Гурген Варданян: "Без помощи государства фигурному катанию не обойтись"» [Gurgen Vardanjan interview]. Noev Kovcheg, N 03 (114) (Russian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Results Book, Volume 2: 1974–current» (PDF). Skate Canada. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Mittan, J. Barry (2000). «Hungary's Dorofejev Poised on Brink of Success». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.
  7. «Diana POTH: 2004/2005». International Skating Union. 2007 թ․ հուլիսի 29.
  8. «Julia SEBESTYEN: 2009/2010». International Skating Union. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին.
  9. Т.Варданян(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  10. «National Ice Centre a New Appointment». National Ice Skating Association. 2010 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին.
  11. An interview with Gurgen Vardanjan at the National Ice Centre… Արխիվացված 2010-08-10 Wayback Machine(անգլ.)
  12. New British Champion at the National Ice Centre!(չաշխատող հղում)(անգլ.)
  13. Д.Ричардсон(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  14. «Tigran VARDANJAN». International Skating Union. 2011 թ․ օգոստոսի 17.
  15. Bőd, Titanilla (2011 թ․ փետրվարի 20). «Tigran Vardanjan: "I prefer shows to competitions"». Absolute Skating.

Արտաքին հղումներ խմբագրել