Գուրգեն Ստամբոլցյան

հայ բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Արտաշեսի Ստամբոլցյան (հունվարի 17, 1917(1917-01-17), Զաքաթալա - 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Գուրգեն Ստամբոլցյան
Ծնվել էհունվարի 17, 1917(1917-01-17)
ԾննդավայրԶաքաթալա
Վախճանվել է1982
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1938)
ԿուսակցությունԽՄԿԿ
Գուրգեն Ստամբոլցյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Ստամբոլցյանը ծնվել է 1917 թվականի հունվարի 17-ին, Զաքաթալա քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ 1938-1939 թվականներին աշխատել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսերենի և գերմաներենի ուսուցիչ։ 1955 թվականից աշխատում է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ[1]։

Մահացել է 1982 թվականին։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[2]։

Երկեր խմբագրել

  • «Ճանապարհորդություն շաքարի հետ», Երևան, Հայպետհրատ, 1961, 64 էջ[3]։
  • «Մանուշակները», Երևան, «Հայաստան», 1971, 32 էջ[4]։
  • «Անթեղված կրակներ», Երևան, «Սովետական գրող, 1977, 64 էջ։
  • «Լսեք, անտառը հեքիաթ է պատմում», Երևան, «Սովետական գրող», 1980, 24 էջ[5]։
  • «Ծանրաշարժների վերջին օրը», Երևան։ Սովետական գրող, 1981, 175 էջ[6]։
  • Խարույկ ձյան վրա։ [Բանաստեղծություններ]։ Ստամբոլցյան, Գուրգեն Արտաշեսի, Մկրտչյան, Մ. Ա., Երևան։ Սովետական գրող, 1983։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Ռոնի-Ավագ Ժոզեֆ, Քարանձավային առյուծը, Երևան, «Հայաստան», 1965, 204 էջ։
  • Ռոնի-Ավագ Ժոզեֆ, Վամիրեխ, Երևան, «Հայաստան», 1971, 120 էջ։
  • Աբրամով Ֆ., Երկու ձմեռ և երեք ամառ, Երևան, «Սովետական գրող», 1978, 368 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 424-425։
  2. «The memorial of Stamboltsyan Gurgen (Գուրգեն Ստամբոլցյան ) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  3. Ստամբոլցյան, Գուրգեն Արտաշեսի; Գասպարյան, Անուշավան Վարդանի (1961). Դանիելյան, Հ (ed.). Ճանապարհորդություն շաքարի հետ։ Պատմվածքներ. Երևան: Հայպետհրատ.
  4. Ստամբոլցյան, Գուրգեն Արտաշեսի; Գյուլամիրյան, Խաչատուր Հովհաննեսի (1971). Դանիելյան, Հ Հ (ed.). Մանուշակները. Երևան: Հայաստան.
  5. Ստամբոլցյան, Գուրգեն Արտաշեսի; Բաբայան, Ռաֆայել Սուրենի (1980). Գրիգորյան, Շ Ա (ed.). Լսեք, անտառը հեքիաթ է պատմում. Երևան: Սովետական գրող.
  6. Գնեդինա, Տատյանա Եվգենևնա (1981). Դանիելյան, Հ Հ (ed.). Ծանրաշարժների վերջին օրը. Translated by Ստամբոլցյան, Գուրգեն Արտաշեսի. Երևան: Սովետական գրող.