Գուրգեն Շահնազ

հայ բանաստեղծ

Գուրգեն Շահնազ (Գուրգեն Արշակի Շահնազարյան, մայիսի 25, 1914(1914-05-25), Բարս, Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա - փետրվարի 20, 1978(1978-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Գուրգեն Շահնազ
Ծնվել էմայիսի 25, 1914(1914-05-25)
ԾննդավայրԲարս, Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա
Մահացել էփետրվարի 20, 1978(1978-02-20) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բարս (հետո՝ Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի շրջանում) գյուղում։ 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը։ 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետը։ 1946-1952 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Վեդու (հետո՝ Արարատի) և Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջաններում։ 1952-1954 թվականներին որպես մեթոդիստ աշխատել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1954 թվականին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության բուհերի բաժնում։ 1954-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագրություն

խմբագրել
  • Հողը կանչում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ։
  • Քեզնով հպարտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 92 էջ[2]։
  • Այսպես եմ սիրում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 108 էջ։
  • Հավատը մայրամուտ չունի։ Բանաստեղծություններ։ Նաիրի, 1994[3]։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ։
  • Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 421.
  2. Shahnaz, Gurgen (1963). Քեզնով հպարտ. Haypethrat.
  3. Շահնազ, Գուրգեն Արշակի (1994). Հավատը մայրամուտ չունի։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008560.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Շահնազ» հոդվածին։