Գուրգեն Մեծատուրյան

Գուրգեն (Ջորջես) Մեծատուրյան (ֆր.՝ Kourkène Medzadourian) (հուլիսի 10, 1908(1908-07-10), Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1996(1996-12-27), Իվրի սյուր Սեն[1]), Ֆրանսիայում հիմնադրված «Հայ Արի» հայ սկաուտների միության հիմնադիրը։

Գուրգեն Մեծատուրյան
արմտ. հայ.՝ Գուրգէն Մեծատուրեան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1908(1908-07-10)
ԾննդավայրՕսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 27, 1996(1996-12-27) (88 տարեկան)
Մահվան վայրԻվրի սյուր Սեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of France (lighter variant).svg Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԱնրի IV լիցեյ և Փարիզի բժշկության դպրոց
Մասնագիտությունբժիշկ-գրող և բժիշկ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ

«Հայ Արի» սկաուտների միությունԽմբագրել

Սկաուտիզմը Հայաստանում հիմնադրվել է 1912 թվականին, այնուհետև զարգացել է արտասահմանի փախստականների շրջանում, ովքեր վերապրել էին 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանությունը, և նրանց շրջանում, ովքեր հեռացել էին իրենց երկրում տեղի ունեցած կոմունիստական օկուպացիայից, ինչից հետո սկաուտինգը դադարել էր գոյություն ունենալ Հայաստանում։

«Հայ Արի»-ն (ֆր.՝ Association des Scouts Armeniens, անգլ.՝ Association of Armenian Scouts) 1928 թվականից մինչև 1997 թվականը եղել է Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության անդամ։ Միությունը ճանաչվել է սփյուռքում, նրա կենտրոնը գտնվում էր Փարիզում, իսկ Ֆրանսիայում ուներ մոտավորապես 1100 անդամ։

1929 թվականին Սկաուտների համաշխարհային միությունը (անգլ.՝ World Scouting) ճանաչեց Ֆրանսիայում հիմնադրված հայ սկաուտների «Հայ Արի» միությունը։ Չնայած որ այն չուներ սեփական տարածքային հիմք (դա կանոնի խախտում էր), սակայն շարունակում էր մնալ Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության և Սկաուտների եվրոպական տարածաշրջանի անդամ։

1978 թվականին Սկաուտների համաշխարհային կոմիտեի կողմից համաշխարհային սկաուտինգին ցուցաբերած ծառայությունների համար Մեծատուրյանը պարգևատրվեց «Բրոնզե գայլ» շքանշանով (Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպության միակ բացառությունը)[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Dr. László Nagy, 250 Million Scouts, The World Scout Foundation and Dartnell Publishers, 1985, complete list through 1981, from which the French Scoutopedia article is sourced
  • Scouting Round the World, John S. Wilson, first edition, Blandford Press 1959
  • Les exilés de la paix, by Georges Medzadourian (Éditions Entente - (2-7266-0003-4))
  • Georges Medzadourian, Les exilés de la paix, Paris, Éditions Entente, coll. «Chroniques», 1975, 208 p. (ISBN 978-2-7266-0003-0, OCLC 1859132)